Օրերս Ադամ Լևինը և Բեհաթի Փրինսլոուն նորից ծնող են դարձել՝ Maroon 5 խմբի 38-ամյա վոկալիստը և 28-ամյա մոդելն աղջիկ են ունեցել, հայտնում է ELLE-ն: Փոքրիկին Գեո Գրեյս Լիվայն են անվանել: Հայտնի ընտանիքի համալրման մասին ներքին աղբյուր է հայտնել, սակայն նա չի նշել երեխայի ծնվելու ստույգ ամսաթիվը: «Նրանք զարմանալի ծնողներ են: Նրանց մտերիմները շատ ուրախ են այդ իրադարձության համար»,- նշել է աղբյուրը զույգի շրջապատից:
Հիշեցնենք՝ զույգն ամուսնացել է 2014 թ. հուլիսին: Ամուսինները ևս մեկ աղջիկ ունեն՝ Դասթի Ռոուզը, ով ծնվել է 2016 թ. սեպտեմբերին: