Համացանցի օգտատերերի շրջանում տարածվում է հոլովակը, որում 93-ամյա տարեց կին է պատկերված: Ֆիթնեսով զբաղվելու ժամանակ նա կրկնում է մարզչի շարժումները և ծիծաղում է: Այդ դրական մարզման տեսագրությունն իր թվիթերյան էջում հրապարակել է մարզչի դուստրը, հայտնում է Life-ը:
«Մայրս մարզում է այս 93-ամյա տատիկին, և սա ամենագեղեցիկն է, որ կարելի է պատկերացնել: Ժպիտը և ծիծաղը նրան վերադարձնում են երիտասարդությունը»,- գրել է նա հոլովակի մեկնաբանության մեջ:
Օգտատերերն ակտիվորեն մեկնաբանել են տեսագրությունը: Նրանց շատ է դուր եկել ակտիվ տարեց կինը:
Այս նյութի պատրաստման պահին 2 օրում տեսագրությունն ավելի քան 387 000 «հավանում» և 135 000 ռեթվիթ է ունեցել:
My mom trains this 93 year old and it’s the cutest thing ever. Her laugh and smile makes her young #blessed pic.twitter.com/oeRWylrLV4
— jo (@joana_zanin10) February 15, 2018