Wednesday, 24 04 2024
«Պետք է բացառենք նման արհավիրքը»․ Տիգրան Ավինյան
Երբեք չեմ դադարեցնի պայքարը, որպեսզի Ցեղասպանության ժխտումը չհանգեցնի դրա կրկնությանը․ ԵԽ ֆրանսիացի պատգամավոր
Հայոց ցեղասպանությունը պետք է քննարկվի որպես դաս ներկայի ու ապագայի համար. ԵԽ պատգամավոր
Էրդողանը 1915-ի պատմական իրողությունները ժխտող հերթական ապրիլքսանչորսյան ուղերձով է հանդես եկել
11:30
Եկեք վառ պահենք ջարդերի, տեղահանությունների ու հալածանքների զոհերի հիշատակը․ Մակրոնի գրառումը՝ Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ
Սիլիկյան թաղամասում անվադողեր են այրվել
Վրացիները չեն նահանջում, շարունակում են պայքարը «Ռուսական օրենքի» դեմ
21-րդ դարում՝ 2020-2023թթ., ականատես եղանք հերթական էթնիկ զտման քաղաքականության․ ՀՀ ԱԳՆ
Հայաստանում Ֆրանսիայի դեսպանը Հայոց ցեղասպանության տարելիցին նվիրված գրառում է կատարել
Ցեղասպանության հանցագործության կանխարգելումն ու պատիժը մնում են մարտահրավեր բոլոր մարդկանց համար․ Ամերիկայի հայկական թանգարանի հայտարարությունը
10:40
ՀԱՊԿ-ում մնալը կամ կազմակերպությունից դուրս գալը Հայաստանի ինքնիշխան որոշումն է․ գլխավոր քարտուղար
Հայոց Ցեղասպանությունը պարզապես անցյալի ողբերգություն չէ, այն շարունակական իրականություն է. ԵԽ գերմանացի պատգամավոր
Այսօր մենք պետք է անենք ավելին, քան պարզապես անցյալի կոտորածները սգալն է․ Նուբար Աֆեյանը դիմել է համաշխարհային հանրությանը
Անպատժելիությունն անխուսափելիորեն ծնում է նոր ոճրագործություններ. ՀՀ ՄԻՊ- ի ուղերձը Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ
ՀՀ բարձրագույն ղեկավարությունը հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
10:10
Եգիպտոսը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման վերաբերյալ համաձայնությունը
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Միայն իշխանափոխության դեպքում է հնարավոր, որ Թուրքիան վերանայի իր քաղաքականությունը Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ․ շվեյցարացի պատգամավոր
Սա քաղաքական պատերազմ է. ՌԴ զորքի դուրս բերումը մեր տարածքով հաշվարկ է՝ Ոսկեպարի լարվածության ֆոնին
ԼՂ-ում էթնիկ զտումները հիշեցրին, թե որքան կործանարար կարող է լինել պանթյուրքիստական գաղափարախոսությունը․ շվեդ պատգամավորի ուղերձը
Արցախի հայաթափումից հետո ներկայիս մտահոգիչ ծանր իրավիճակ է Հայաստանի սահմանային տարածքներում. Կաթողիկոս
Երևանը չպետք է սառեցնի գործընթացը. ստատուս-քվոն անպտուղ է, տեսանք՝ ինչի հանգեցրեց ԼՂ-ում
Այսօր Ցեղասպանության 109-րդ տարելիցն է
Ուղիղ․ Այսօր Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցն է
Վարչապետը ներկա է գտնվել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված համերգին
Թող Հայաստանի Հանրապետությամբ մխիթարված ննջեն Մեծ եղեռնի և մեր բոլոր մյուս նահատակները․ վարչապետ
Տավուշում 5-րդ շարասյունն է գործում․ ՌԴ-ն կրակի մեջ նոր փայտ է գցում, որ անկայունությունը կայուն լինի
Փաշինյանը տավուշցիներին երաշխիքներ չի տվել, որ Ադրբեջանին այլ տարածքներ չեն հանձնվելու. «Հրապարակ»
Սա դեռ թատրոնի առաջին արարն է. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Արծվիկ Մինասյանը որսորդական ՀԿ ներկայացուցիչների հետ քննարկել է կանոնների խախտմամբ որսի կանխարգելման ուղիները

ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը հանդիպել է «Որսակ» հայ որսորդների և ձկնորսների միություն» հասարակական կազմակերպության ներկայացուցիչներին՝ վերջիններիս խնդրանքով։ Ինչպես  տեղեկացրին ՀՀ բնապահպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հանդիպմանը մասնակցել են նաև Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար Եղիշ Տերտերյանը, Կենսառեսուրսների կառավարման գործակալության պետ Արտեմ Թարզյանը և նախարարության այլ պատասխանատուներ։

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ որսորդական հասարակական կազմակերպության ներկայացուցիչ, որսորդ-լրագրող Էդուարդ Սարիբեկյանը հայտնել է, որ իրենց նպատակը հայրենի բնությունը սիրող որսորդների իրավունքները պաշտպանելն է և որսի սահմանված օրինական կարգի ու որսորդական էթիկայի խախտմամբ որս իրականացնողների դեմ պայքարելը։ Հասարակական կազմակերպության ներկայացուցիչները մասնավորապես բարձրացրել են որսի կանոնների խախտմամբ կատարվող ձկնորսության հիմնախնդիրը, ներկայացրել դրա դեմ պայքարի առաջարկներ, ինչպես նաև այն կանխելու նպատակով բնապահպանական գերատեսչության հետ համատեղ միջոցառումներ իրականացնելու պատրաստակամություն հայտնել։

Հանդիպմանը քննարկվել են նաև ապօրինի որսորդության դեմ տեսչական մարմնի վերահսկողական գործառույթների ուժեղացման, ինչպես նաև որսի թույլտվությունների գործընթացի կանոնակարգմանն առնչվող հարցեր։ Անդրադարձ է կատարվել նաև որսորդների շրջանում որսի կանոնների վերաբերյալ էկոկրթական միջոցառումներ անցկացնելու և իրազեկվածությունը բարձրացնելու մեխանիզմներին։

ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար Եղիշ Տերտերյանը ներկայացրել է իր ղեկավարած կառույցի գործառույթների առանձնահատկությունները և լիազորությունների իրականացման արդյունավետության բարձրացման նպատակով կատարվող քայլերը։

Նախարար Արծվիկ Մինասյանը, լսելով ներկայացված մտահոգությունները և փաստարկները, նկատել է, որ բարձրացված հարցերն առաջին հերթին օրենսդրական կարգավորման կարիք ունեն, ինչի ուղղությամբ ՀՀ բնապահպանության նախարարությունն արդեն սկսել է աշխատանքները։ Նախարարը գերատեսչության պատասխանատուներին հանձնարարել է մշակվող լուծումների վերաբերյալ տեղեկացնել հասարակական կազմակերպության անդամներին և քննարկել նրանց ներկայացրած առաջարկները։ Ա․ Մինասյանը կարևորել է բնապահպանական խնդիրների լուծման գործընթացում հասարակական լայն շերտերի աջակցությունը և առաջարկել որսորդական հասարակական կազմակերպության բարձրացրած հարցերի լուծման նպատակով ձևավորել միասնական հարթակ, որտեղ կսահմանվեն համագործակցության ուղղությունները և որի շրջանակներում հանդիպումները կլինեն պարբերական և գործնական քայլերին միտված խնդրադրումներով։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում