Մերձմոսկվայում՝ Զվենիգորոդում, 17-ամյա դպրոցական աղջիկն ընկել է 14-հարկանի տան պատուհանից և փրկվել է, բայց մահացել է դանակով հասցված վնասվածքներից: Այս մասին հայտնում է «Ստռանան»:
Նշվում է, որ տանը սպանվածի հետ ապրել է բարեկամուհին, ով դեպքի պահին աշխատավայրում է եղել: Մահացածի մոր հայտարարությամբ՝ աղջիկը հաշվառված է եղել նարկոլոգի մոտ:
Մահվան հանգամանքները մինչև հիմա հայտնի չեն: Ոստիկանությունը հետաքննություն է վարում: