Wednesday, 24 04 2024
Իրականացվել են վթարավտանգ հատվածի վերացմանն ուղղված միջոցառումներ
Ձերբակալվել է ՌԴ պաշտպանության փոխնախարարը
Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցե ՔՊ նիստ
Իրանը հարգում է Բաքվի և Երևանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները
Քննարկվել են Հայաստան-Հունգարիա երկկողմ հարաբերությունները
ԱՄՆ քաղաքացու նկատմամբ ավազակային հարձակում է գործել․ նրան կալանավորել են
Երևանում կայացավ ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդ
Բռնարարները կրկնում են իրենց անմարդկային գործողությունները, քանի որ հայերի դեմ իրագործված առաջին ցեղասպանությունն անպատիժ է մնացել. ԱՄՆ սենատոր
Դատապարտում ենք Տավուշի մարզային կառույցի անդամների կողմից բռնությունները ժողովրդի նկատմամբ․ ԵԿՄ Վանաձորի կառույց
Վարդենիս քաղաքում կառուցվել և գործում է նոր մարզահրապարակ
Պուտինն ու Ալիևը նոր ու խոշոր «առևտուր» են սկսել
ՀՅԴ-ական երիտասարդները այրեցին Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները
Հիբրիդիային թեժացող պատերազմ Հայաստանի դեմ
Սահմանազատման առաջին արդյունքը. ինչ է կատարվում Տավուշում
Հոգևորականներն էլ կարող են առաջնորդություն անել. Սերժ Սարգսյան
Եթե ճիշտ եք հասկացել՝ այո. Սարգսյանը վերահաստատեց «Փաշինյանը ճիշտ էր, ես՝ սխալ» հայտարարությունը
ՀՀ ՄԻՊ Մանասյանը քրեակատարողական հիմնարկում տեսակցել է Դավիթ Տոնոյանին
22:45
ԱՄՆ-ը հայտարարել է միջուկային փորձարկումների անհրաժեշտության բացակայության մասին
Ռուսաստանը Մոլդովայում «ներքին Թուրքիա» է ստեղծում
Անվտանգային լուրջ ռիսկեր վերացան. Մոսկվան 5-րդ շարասյան միջոցով սաբոտաժ է անում
Հայաստանը՝ Պուտինի «կենսական տարածքի» մաս
Համաձայն չեմ, որ համայնքապետները դժգոհ են. Վահե Ղալումյան
Մոսկվան և Բաքուն փորձում են հետ բերել կորցրածը
Սահմանազատման սողանցքները․ կփակվի Վրաստան տանող ճանապարհը
Գագիկ Բեգլարյանից պահանջվում է տասնյակ բնակարաններ, տներ, տարածքներ, փող
Պուտին-Ալիև հանդիպման հիմնական ուղերձը
Այս սցենարից են սարսափում Վրաստանում
21:30
Մեծ Բրիտանիայի պաշտպանական արդյունաբերությունն անցնելու է պատերազմական ռեժիմի
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԽ քարտուղարը չի մասնակցի Սանկտ Պետերբուրգում Անվտանգության հարցերը համակարգող բարձր ներկայացուցիչների 12-րդ միջազգային հանդիպմանը

Արցախյան շարժման մասնակիցները հանդիպել են ՊԲ զինծառայողների հետ

Արցախյան շարժման 30-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակներում ԱՀ պաշտանության բանակին առընթեր կանանց խորհրդի նախաձեռնությամբ երեկ Արցախյան շարժման մի խումբ առաջամարտիկներ հանդիպել են ՊԲ զինծառայողների և Ստեփանակերտի Քրիստափոր Իվանյանի անվան ռազմական վարժարանի սաների հետ: Ինչպես հաղորդում է  «Արցախպրես»-ը, միջոցառմանը բացման խոսքով հանդես է եկել ԱՀ պաշտանության բանակին առընթեր կանանց խորհրդի անդամ Մարգարիտա Թառանյանը: «Փետրվարի 20-ին կատարվածը կարևոր և նշանակալից իրադարձություն է ոչ միայն Արցախի, այլև ողջ հայության համար: Արցախում չկա մի հայ, ով մասնակցություն բերած չլինի Արցախյան շարժմանը: Անգամ 1988 թվականի դեկտեմբերին Սպիտակի ավերիչ երկրաշարժը չթուլացրեց մեր կամքը. մենք ավելի ենք ամրացել  և   դարձել ավելի նպատակասլաց»,- ըստ  էության  նշել է Մ. Թառանյանը:

Հանդիպմանն  Արցախյան շարժման առաջամարտիկներ Համլետ Գրիգորյանը, Վարդգես Բաղրյանը, Լյուդմիլա Գրիգորյանը ներկաներին պատմել են շարժման մասին, կիսվել հիշողություններով, խոսել ձեռքբերումների և պատերազմից քաղած դասերի մասին:

Հ. Գրիգորյանը զինովորներին հորդորել է անառիկ պահել հայրենիքի սահմանները, ապրել ու արարել հայրենիքում:

«Մենք ունենք մի հայրենիք. դա Հայաստանն է: Արցախը և ողջ հայությունը պիտի միավորվի մայր Հայաստանին»,-մասնավորապես ասել է Հ. Գրիգորյանը:

Վ. Բաղրյանն  էլ, խոսելով Արցախյան շարժման սկզբնավորման մասին, նշել է, որ իր խորին համոզմամբ՝ այն սկսվել է 1921 թվականին, երբ Արցախը բռնակցվել է Ադրբեջան կոչվող պետությանը:

«Այդ տարիներին երբեմն-երբեմն Արցախում բռնկումներ են եղել: Մինչև 1988 թվականը շարժումն ունեցել է մակընթացություններ և տեղատվություններ, պարզապես 1988 թվականին շարժումը վեր է ածվել ազգային-ազատագրական պայքարի՝ կրելով համաժողովրդական բնույթ,-ավելացրել է Վ. Բաղրյանը և հավելել,- մեր այս հանդիպումը մեծ խորհուրդ ունի. մենք ևս հայրենյաց պաշտպանների հետ ենք: Ապրիլյան պատերազմը ևս ապացուցեց, որ հայրենիքի պաշտպանությունը հուսալի ձեռքերում է»:

Իսկ Արցախյան շարժման ակտիվիստ Լյուդմիլա Գրիգորյանն էլ իր խոսքում նշել է.«Ինչպես շատ ընտանիքներ, այնպես էլ իմն Արցախյան պայքարում թանկ կորուստներ ենք տվել: Բայց հպարտ ենք, որ հաղթել ենք և ունենք ազատագրված հայրենիք, անկախ պետականություն: Պետք է անենք ամեն ինչ, որպեսզի   մեր երկիրն  ավելի շենանա ու բարգավաճի»: Միջոցառնմանը Շուշիի ազատագրման ռազմաօպերացիայի ժամանակ հերոսաբար զոհված տանկիստ Օլեգ Փիրումյանի կինը երգահան Իրինա Փիրումյանը զինվորականների համար հանդես է եկել  իր  հեղինակային  «Վերադարձիր» երգով. այն գրվել է Արցախյան շարժման առաջին իսկ օրերին: Այնուհետև   ցուցադրվել է Վարդգես Բաղրյանի «1988 թվականի արձագանքները» փաստավավերագրական ֆիլմը, որտեղ ներկայացված է Արցախյան շարժման իրական դեպքերն ու իրադարձությունները: Հանդիպման վերջում զինվորականների և Արցախյան շարժման առաջամարտիկների միջև   կայացել է անմիջական զրույց:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում