Ժողովրդական ինքնապաշտպանության քրդական ջոկատները (YPG) չեն բանակցում Սիրիայի կառավարության հետ Աֆրին քաղաք և դրա արվարձաններ Սիրիայի բանակի մուտքի վերաբերյալ: Այս մասին հայտնում է Sputnik-ը՝ հղում անելով YPG-ի հրամանատարներից մեկին՝ Ռոժհաթ Ռոժին:
«Տեղեկությունը, որ սիրիացի զինվորականները պատրաստվում են Աֆրին մտնել, իրականությանը չի համապատասխանում: Մենք բանակցություններ չենք վարել սիրիական կառավարության հետ այդ թեմայով և ոչ մի պայմանավորվածություն, համապատասխանաբար, չենք կնքել»,-հայտարարել է Ռոժը:
Մեկ օր առաջ ԶԼՄ-ները հայտնել էին, որ Ժողովրդական ինքնապաշտպանության քրդական ջոկատները և Սիրիայի կառավարությունը պայմանավորվել են Սիրիայի բանակն Աֆրին քաղաք մտցնելու մասին: