Բեծ Բրիտանիայի 71-ամյա բնակիչ Փիթեր Մագգսն առաջին մարդն է երկրում, ում համար կրծքավանդակի մի մասը տպել են 3D-պրինտերով: Այս մասին հայտնում է Daily Mail-ը:
Հաղորդվում է, որ տղամարդը կորցրել է երեք կողերը և կրծոսկրի կեսը, երբ նրա կրծքավանդակից թենիսի գնդակի չափ ուռուցք են հեռացրել: Այդ ժամանակ բժիշկները որոշել են նրա պակասող ոսկորները տպել 3D-տպիչով: Սովորաբար այդպիսի դեպքերում օգտագործվում է ցեմենտով իմպլանտ, բայց Մագգսի համար պակասող ոսկորները տպագրել են տիտանից:
Նշվում է, որ եռաչափ տպագրված բջջի ներդրումն օրգանիզմում 8 ժամ է տևել: Վիրաբույժները պրոթեզը կարել են ոսկորին, հետո այն ծածկել են մեջքի մկաններով:
Հիմա Մագգսն իրեն լավ է զգում և իրեն օգնած բժիշկներին սուրբ է անվանում: