Մեծ Բրիտանիայի վարչապետի նստավայրում գլխավոր մուկ որսողը՝ Լարի կատուն, կռվել է բրիտանական ԱԳՆ-ում ապրող Փալմերսթոն կատվի հետ: Այս մասին հայտնում է Daily Mail-ը:
Նշվում է, որ ծեծկռտուքի ժամանակ Լարին կորցրել է վզկապը, ինչի հետ կապված՝ լրագրողները հաղթանակը շնորհել են Փալմերսթոնին:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Մեծ Բրիտանիայի վարչապետի գրասենյակ 40 անգամ վնասատուների դեմ պայքարի ծառայություն են կանչել, որովհետև գլխավոր մուկ որսողը՝ ալարկոտ Լարի կատուն չի կատարել իր պարտականությունները: