Ամերիկացի դիվանագետները հինգշաբթի Անկարա այցի ժամանակ ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի գլխավորությամբ 3 ժամ ճաշել են Թուրքիայի նախագահի հետ, բայց այդպես էլ համաձայնության չեն եկել: Այսօր պաշտոնյաները որոշել են բանակցությունները հետաձգել մինչև հաջորդ ամիս և նորից քննարկել իրավիճակը տարածաշրջանում: Այս մասին հայտնում է ISRALand պորտալը:
Միակ բանը, ինչում համաձայնության են եկել ԱՄՆ-ի և Թուրքիայի ներկայացուցիչները, այն է, որ երկու երկրների հարաբերությունները եռման կետի են հասել:
Երկու երկրների հարաբերությունները վերջնականապես վատացել էին Սիրիայի տարածքում Թուրքիայի գրոհից հետո: