Թաիլանդի Չանթհաբուրի նահանգում կաուչուկի պլանտացիայում փղիկը ջրհորն է ընկել: Դեպքը տեղի է ունեցել ուրբաթ առավոտյան: Ձագուկին օգնության են հասել տեղի գյուղի բնակիչները, հայտնում է ABC News-ը:
Կենդանին ամբողջ ուժով աշխատել է գլուխը ջրի վրա պահել մինչ նրան փրկողներն Էքսկավատորով փորել են ջրհորը: Փղիկի մայրը կողքին է եղել, հնարավոր է՝ ապրումների պատճառով բախվել է էլեկտրական դարպասին, սակայն շուտով ուշքի է եկել:
3 ժամ անց գյուղի բնակիչները կրողացել են փղիկին ազատել ծուղակից: Նա մոր հետ բարեհաջող անտառ է գնացել:
TO THE RESCUE: Thai villagers come together to save a baby elephant that tumbled into a well. https://t.co/BwXqkCPmVr pic.twitter.com/0mJzbz4Lgb
— ABC News (@ABC) February 16, 2018