Դերասան Անդրեյ Գայդուլյանը սարսափելի հիվանդությունից է փրկել Դոնի Ռոստովի բնակչուհի Մարիա Լեբեդևային, ում կրծքագեղձի քաղցկեղ էր ախտորոշվել:
Ուռուցքային հիվանդությունը հաղթահարած Անդրեյն ակտիվորեն օգնում է ուրիշներին: Մեկուկես տարի առաջ Գայդուլյանը սկսել էր միջոցներ հավաքել Լեբեդևայի բուժման համար: Հիմա կնոջ վիճակի լավացման մասին հայտնել է իր ինսթագրամյան էջում:
«Ձեր օգնությամբ, բարի հիմնադրամների և բլոգերների օգնությամբ մենք փակել ենք հավաքումն ուղիղ 2017 թ. դեկտեմբերի 31-ին: Սա ճիշտ է: Մաշան ավարտել է բուժումը, իսկ մեկ շաբաթ առաջ Գերմանիա է մեկնել ՊԷՏ-հետազոտության: Եվ մենք կարող ենք շշուկով, շատ զգուշությամբ ասել, որ այն Մաշայի մոտ ցույց է տվել զարգացող հետընթաց: Փառք Աստծո»,- գրել է դերասանը և Լեբեդևայի հետ լուսանկար է հրապարակել:
Նա շնորհակալություն է հայտնել բոլոր սրտացավ մարդկանց արձագանքելու համար: «Ես անասելի շնորհակալ եմ ձեզ, և հպարտ եմ մեզնով»,- ասել է Անդրեյը dni.ru-ի հետ զրույցում: