Friday, 19 04 2024
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել
Վթար, գազի արտահոսք. 29 հոգու մեղվի խայթոցից տեղափոխել են հիվանդանոց
ԵՄ դիտորդները մնացել են Մոսկվայի և Բաքվի կոկորդին
«Եկան, տվեցին, գնացին». ռուսական կողմը փորձում է լղոզել իր ձախողումը
Երևանից հստակ արձագանք ենք ակնկալում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ պայմանավորվածությունների մասին․ Զախարովա
«Ղարաբաղի հայերը պետք է վերադարձի հնարավորություն ունենան». Զախարովա
Տոբոլ գետի ջրի մակարդակը կրկին բարձրացել է. մի շարք բնակավայրերի բնակիչներ կտարհանվեն
Չզարմանաք, եթե ՌԴ բազան փոխարինվի ՆԱՏՕ-ի զորքով. Զախարովա
36 կգ. ոսկի, 293 մլն ռուբլի. ով է Ռուսաստանից ուղղորդել
23:30
Իրանը մտադիր է ամրապնդել Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունը. դեսպան
ՀՀ ՄԻՊ-ը մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի կառավարման խորհրդի առցանց նիստին
Թուրքիայում 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Ստոլտենբերգը հայտարարել է՝ ՆԱՏՕ-ն աշխատում է ավելի շատ հակաօդային պաշտպանության համակարգեր ուղարկել Ուկրաինա
Բաքուն բացեց Քյուրեջիքի գաղտնիքը. Ռուսաստանը հեռանում է, որ մնա՞ Ադրբեջանում
Սահմանազատումը սառեցվում է. վճռորոշ կլինեն արտաքին ազդակները
Գեբելսի մակարդակի պրոպագանդա է Վրաստանում
21:50
Արքայազն Ուիլյամը կնոջ մոտ քաղցկեղի ախտորոշումից հետո վերադարձել է հանրային պարտականությունների կատարմանը
«Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչին
Բերդկունքի ամրոցը կվերականգնվի և կվերածվի արգելոց-թանգարանի
Շարժվել Արևմուտք առանց Վրաստանի Հայաստանը չի կարող
21:10
Իտալիայի ոստիկանությունը ձերբակալել է ամենափնտրվող ամերիկացի հանցագործներից մեկին
Դավիթ Տոնոյանը կմնա կալանքի տակ

Խնդրում եմ, քաղաքապետ, այլեւս մի արեք այդ հրավառությունը

«Առաջին լրատվականը» զրուցել է երգչուհի, երգահան Լիլիթ Պիպոյանի հետ: 


– Լիլի՛թ, երբ երեք ամիս առաջ հանդիպեցինք, ասացիք, որ հնարավոր է աշնանը համերգ տաք` թեեւ առանց մշակույթի նախարարության աջակցության: Հոկտեմբերի 14-ին The club-ում տեղի ունենալիք համերգը հենց խոստացվա՞ծն է:


  – Ասածս այս համերգի մասին չէր: Այս համերգը պատահական ստացվեց: Մի օր զանգահարեց ջութակահար Մանան Գարուկյանը, ասաց, որ իրենք քառյակ խումբ են եւ համերգ են ուզում կազմակերպել, առաջարկում են իրենց միանալ, միասին համերգ տալ: Մանանը կարծես այդ պահին մանանա լիներ: Շատ կարեւոր է, որ իրենք նաեւ գործիքային ծրագիր ունեն, ինչը արդեն տառապանքից ազատում է երգչին: Նախատեսված է առաջիկայում երեք համերգ: Մեկը որոշեցինք անել The club-ում, երկրորդը` Ժողստեղծագործության տանը, որը վերջերս ինձ առաջարկեց Հովիկ Հովեյանը, եւ 3-րդը` Գաֆեսճեան կենտրոնում, որովհետեւ նրանք էլ էին կանխավ առաջարկել: Փաստորեն, առաջարկները կային, բայց ես չգիտեի` ինչպես իրագործել: Ընդ որում` պետք է նշեմ, որ երեքն էլ տարբեր համերգային ծրագրերով են լինելու: The club-ում կերգեմ այն երգերը, որոնցում դաշնամուր եմ նվագում քառյակի հետ, Ժողստեղծագործության տանը կիթառով կնվագեմ, իսկ Գաֆեսճեանում կանենք մեծ ծրագիր, որտեղ ամեն ինչ էլ կլինի: Առաջին համերգին վերցնելու եմ հին եւ վաղուց չկատարված երգեր, 2-րդում` ավելի ժամանակակից հնչողությամբ երգեր, 3-րդում` լիակատար գունապնակը: Իսկ գարնանը անպայման ուզում եմ իմ նոր ծրագիրը ներկայացնել: 


– Վերջերս Հ1-ի «Երգ երգոց» հաղորդման շրջանակներում շատ երաժիշտներ են հրավիրվում, Ձեզ, սակայն, այնտեղ չենք տեսնում, չե՞ն հրավիրում, անտեսո՞ւմ են, թե՞ հրաժարվում եք, եւ եթե այո, ապա ինչո՞ւ:  – Ինձ հրավիրել են մի քանի անգամ, ես հրաժարվել եմ: Հաղորդումն ինձ դուր չի գալիս, ես հաղորդման իմաստը չեմ հասկանում: Տեսնում եմ` հիմնականում սովետահայ շրջանի երգեր են կատարում, որոնց հիմնական մասն ինձ դուր չի գալիս, դրանց մեծ մասը չեմ սիրում, եւ եւս մեկ անգամ չեմ ուզում լսել, եւ ես չեմ ուզում նստել այնտեղ` որպես թանգարանային խրտվիլակ: Եվ քանի որ եթերում չեմ կարող ասել այն, ինչ իրականում մտածում եմ, ինքս ինձ խաբել չեմ կարող: 


– Ասացիք, որ սովետահայ շրջանի երգերը չեք սիրում, ի՞նչն է պատճառը, որովհետեւ դրանք Ձեզ հիշեցնում են սովետական անցյա՞լը:  – Եթե այն ժամանակ համընդհանուր հսկողության տակ էր արվեստը, հիմա բարձիթողի վիճակում է, այսինքն` երկու ծայրահեղություններից ոչ մեկն էլ ինձ դուր չի գալիս, ի՞նչ է նշանակում համընդհանուր հսկողության տակ գտնվել ինչ-որ մի կոմունիստական կուսակցության գաղափարախոսությունից:  Այսօր բարձիթողի վիճակ է, որը միջակ ճաշակ է ձեւավորել, եւ հիմա էլ այդ միջակի հրամայականն է իշխում մշակույթի մեջ, արվեստում: 


– Այն ժամանակ հստակ գաղափարախոսություն էր, հիմա` անհասկանալի իրավիճակ: Անկախության շրջանում էլ համընդհանուր տգիտություն, ռաբիս հակամշակույթ, պոպսա է: Երկուսն էլ լավը չեն: 


– Որովհետեւ նա էլ էր սուտ, սա էլ է սուտ: Այն ժամանակ էլ տեսնում էինք` ինչպես են պիոներները Կարմիր հրապարակ գնում եւ երգում երջանիկ մանկության մասին: Իրականում արվեստը շատ տարբեր էր իրական կյանքից: Այսօրվա վիճակն էլ է սուտ, որովհետեւ ազատություն չկա: Ես տեսնում եմ, որ չկա ազատություն, որպեսզի մարդը կարողանա դրսեւորվել լիարժեք կերպով, որովհետեւ ազատության համար պետք են հնարավորություններ եւ իրավունքներ, որպեսզի հասարակությունը զարգանա բոլոր ուղղություններով: 


– Ո՞վ է խանգարում, ինչո՞ւ չենք կարող լինել ժողովրդավար, ինչո՞ւ է ժողովուրդը դեռ սովետական իրականության համար կարոտախտի մեջ: 


– Այս համակարգը տոտալիտար է: Սա ուրիշ տիպի իրականություն է: Կան իշխող օրենքներ, որոնք մարդկանց դնում են շատ նեղ շրջանակների մեջ, չգրված օրենքներ են, պետք է քայլես այդ օրենքներով, խիստ «հզոր» օրենքներ են, որոնք թույլ չեն տալիս մարդկանց ինքնադրսեւորվելու, զարգանալու, ստեղծելու, արտադրելու, այսինքն` դրանք զարգացմանը չնպաստող օրենքներ են:  Դրա համար ժողովուրդը տգիտության մեջ է մնում, չնայած աշխարհն այսքան լուսավոր է ու բաց, բայց մեզ մոտ յուրահատուկ կավիճով շրջան է արված, եւ շրջանից այն կողմ չենք կարողանում անցնել: Տեսեք, ես համեմատում եմ Ռուսաստանի հետ, այնտեղ էլ նույն իրավիճակն է, նույն պոպսան, պանդոկային երաժշտությունն է գերակշռողը, այսինքն` կան լավ երաժիշտներ, որոնք մնում են նեղ շրջանակներին հասու կամ ավելի շուտ Եվրոպայի համար են: Ռուսաստանի նույն մոդելն է մեզանում: ԱՊՀ բոլոր երկրներում այդպես է, գուցե հին կապերն են, քաղաքական, տնտեսական կապերն են այդպես դարձնում, թե դա ինչ-որ մի միստիկ ձեռք է, որը խառնում է այնտեղ եւ այստեղ: 


– Այս տարի լրանում է Էրեբունի-Երեւանի 2792-ամյակը: Էլի մեծ շուքով նշվելու է: Ինչ եք կարծում` այս տեսակ միջոցառումները ի՞նչ նպատակներով են իրականացվում: 


– Սկսած 90-ականներից` ես անընդհատ արտահայտվում եմ եւ ասում, որ կատեգորիկ դեմ եմ այս տեսակ միջոցառումներին: Ինչպես ասում են` «հաց եւ տեսարաններ», այդ քաղաքականությունը սարսափելի ստորացուցիչ է ցանկացած մարդու համար: Ես շատ վաղուց եմ ասել, որ ավելորդ է այդ գումարները ծախսել այդ տեսակ բաների համար: 


– Դե, օրինակ, անցյալ տարի անգամ 2791 զարկ հրավառություն եղավ: 


– Խնդրում եմ, մի արեք դա, քաղաքապետ, այլեւս մի արեք այդ հրավառությունը: Ոչ մի բան չի փոխվում, որովհետեւ երբ նայում եմ հրապարակում խռնված ժողովրդին, որն արեւածաղիկ է ուտում, երբ տեսնում եմ` ինչի վրա է ուրախանում այսօրվա երիտասարդությունը (իրականում չեն էլ ուրախանում), ավելի լավ է այդ փողերը քաղաքը մաքրելու, կարգավորելու, շենքերին համարներ փակցնելու, կանգառում ցուցապաստառներ տեղադրելու վրա ծախսվեն: Այսպես Երեւանում որեւէ հասցեով տուն գտնելն անհնար է: 


– Ուսանողական այգու մեջ սրճարան են կառուցում` ծառեր հատելու հաշվին, բայց ահա այս տոնով կարծես փորձում են ցույց տալ, թե որքան են սիրում մեր քաղաքը: 


– Դա սարսափելի բան է, սարսափելի է, որ բնաջնջում են բնակելի նորմալ շենքերը, քանդում, տեղը էլիտար շենքեր սարքում: Սաֆարյանի սարքած մանկապարտեզը քանդում են, ավերակ սարքում, որ էլիտար բարձրահարկ կառուցեն: 


– Որովհետեւ քաղաքը մի քանի հոգունն է: 


– Դրա համար այդ պայքարողները շատ հուսահատ են, որովհետեւ առաջին դեմքերի դեմ պայքարել չի լինում, բայց, կրկնում եմ, այդ տոները մի արեք, այլ հետեւեք քաղաքի նորմալ կենսագործունեությանը:  Պետք է նպատակ դնել եւ իրականացնել, տեսեք` ինչպես է փոխվել Վրաստանը, նոր եմ գալիս այնտեղից եւ զարմացած եմ արագ գնացող առաջընթացով, մաքրություն, կազմակերպվածություն տեսա: Կազմակերպվածություն կա ամեն ոլորտում: Վերադառնանք մեր մշակույթին. «Շանթի» Ջաղինյանին ասում եմ` համերգ կազմակերպենք, ինձ ասում է` լավ, քեզնից ինչ եկամուտ պետք է ստանանք: 


– Նախորդ հարցազրույցում նշում էինք, որ շատ երաժիշտներ են գնում ԱՄՆ, Եվրոպա: Առհասարակ մտածո՞ւմ եք այդ ուղղությամբ: 


– Քանի որ մշակույթի մարդ եմ, եթե գնամ, կկտրվեմ դրանից, բայց միեւնույն է, ես մշակութային ազդեցությունը շուտ կկլանեմ իմ մեջ, վայրկենական լեզուն, ակցենտը յուրացնում եմ, եւ դա անպայման իր ազդեցությունը կթողնի, կանդրադառնա իմ արվեստի վրա` հայտնի չէ ինչ հետեւանքով: Ես ուղղակի դողում եմ, փայփայում եմ արվեստում իմ գտածը եւ չեմ ուզում ենթարկել հարվածների այն աղբյուրը, որից ծնվում է իմ երաժշտությունը: Ես իմ աչքով տեսել եմ, թե ինչպես են տաղանդավոր երաժիշտները իմ աչքի առաջ դրսում վերացել, բնաջնջվել, որովհետեւ ազդեցությունը կա, դու չես կարող անմասն մնալ:  Հիմա կարող է ասեք` թող ազդի, ինչ ես կպել սրանից: Բայց հոգուս խորքում չեմ ուզում, ինձ համար սիրելի է այս երկիրը, ինձ ամեն ինչ հուզում է, չեմ ուզում ես այդ մուտացիան ապրել, այդպես հետաքրքիր չէ, հետաքրքիր չէ մուտանտ լինելը, չնայած ես հետաքրքրասեր մարդ եմ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում