Երգիչը առաջին շարքում կանգնած հանդիսատեսին հրավիրել է բեմ։ Սակայն Saturday night’s Alright for Fighting հիթի կատարման ժամանակ երկրպագուներից մեկը նրա վրա ուլունքներ է շպրտել։
Էլթոնը ցնցվել է կատարվածից և անմիջապես ստուգել է, արդյոք ատամները տեղում են։ Մի քանի վայրկյանից Ջոնը շարունակել է ելույթը։
Միջադեպը հասցրել է տեսագրել նրա երկրպագուհիներից մեկը, ով նույնպես այդ պահին բեմում է եղել։
Հիշեցնենք, որ անցյալ տարի Էլթոն Ջոնը հայտարարեց, որ մտադիր է համաշխարհային շրջագայություն կատարել և դադարեցնել համերգային գործունեությունը։ Երաժիշտը նման որոշում է կայացրել առողջական խնդիրների պատճառով։
https://www.youtube.com/watch?time_continue=12&v=wsMO52hTf_E