Քենդալ Ջեները դարձել է Vogue Korea ամսագրի միանգամից երկու շապիկների դեմքը, որը լույս կտեսնի մարտին։ Քենդալի նոր լուսանկարները համացանցում արդեն միլիոնից ավելի լայքեր են հավաքել, սակայն մի քանի օգտատերեր նկատել են, որ շապիկի վրա մոդելի անունն ու ստորագրությունը տպել են կարմիր գույնով։
Եթե հավատանք կորեական սնահավատություններին, ապա կարմիրով գրում են միայն թշնամիների անունները, իսկ երանգն ինքը արյուն է խորհրդանշում։ Իրենք՝ կորեացիները, աշխատում են չգրել անունները այդ գույնով և օգտագործել այն միայն հազվագյուտ դեպքերում։ Որոշ երկրպագուների նաև դուր չի եկել, որ շապիկներից մեկի վրա Քենդալի դեմքը «լղոզել են»։