Saturday, 20 04 2024
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար

«Բլից-կրիգ» չի լինի. հայկական կողմը պատրաստ է հարձակման

ԱՄՆ Ազգային հետախուզության տնօրեն Դենիել Քոութսը «Համաշխարհային սպառնալիքների գնահատման» 2018 թ. զեկույցում գրել է, թե Ղարաբաղյան հակամարտությունը 2018 թվականին կարող է վերաճել լայնածավալ պատերազմի, որի ընթացքում Ռուսաստանը, հնարավոր է՝ կաջակցի իր դաշնակից Հայաստանին: Նշվում է, որ լայնածավալ ռազմական գործողությունների վերսկսման ռիսկերն ավելացնում են Հայաստանի և Ադրբեջանի կողմից փոխզիջումների չգնալը, ներքին ճնշումների ուժգնացումը, Ադրբեջանի ռազմական ներուժի կայուն արդիականացումը և Հայաստանի կողմից ռուսական նոր սպառազինությունների ձեռքբերումը:

Մոսկվայի ԱՊՀ երկրների ինստիտուտի փոխտնօրեն, Կովկասի բաժնի ղեկավար Վլադիմիր Եվսեևը ռազմական սադրանքները չի բացառում, սակայն լայնածավալ ռազմական գործողություններ Հայաստանի և Ադրբեջանի միջև չի կանխատեսում: Ռազմական փորձագետը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, թե շատ բան որոշելու է ընթացիկ իրավիճակը Ադրբեջանում, բայց Ադրբեջանի ռազմական կեցվածքի վրա ոչ թե ապրիլին կայանալիք նախագահական ընտրություններն են ազդելու, այլ ներիշխանական պայքարը կլանների միջև: Եվսեևը համոզված է, որ Բաքվում այսօր ռազմական լուրջ հաջողությունների ակնկալիքներ չունեն: Ավելին, հայկական զինված ուժերը, որոնք ավելացրել են իրենց ռազմական ներուժը, պատրաստ են հակահարձակման, և լավ կլիներ, որ այս գործոնը հաշվի առնեին Ադրբեջանում:

– Պարոն Եվսեև, համաձա՞յն եք այս տեսակետի հետ: Կա՞ն արդյոք իրական հիմքեր կանխատեսելու լայնածավալ պատերազմ:

– Ես գիտեմ, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող պետությունները և մասնավորապես Միացյալ Նահանգներն ունեն նման մտահոգություն, որ իրավիճակը կարող է սրվել մինչև այս տարվա ամառ, սակայն դա առայժմ դժվար է հաստատել կամ հերքել: Պարզ է, որ երբ ավարտվեն ընտրությունները, կավարտվի նաև Իլհամ Ալիևի ստանձնած պարտավորությունների ժամկետը, բայց հետո շատ բան որոշելու է ընթացիկ իրավիճակը Ադրբեջանում և կախված է լինելու տարբեր գործոններից: Ես չէի կապի պատերազմի հավանականությունը Ադրբեջանի հանրապետությունում կայանալիք նախագահական ընտրությունների հետ, որի ելքն ակնհայտ է: Կարծում եմ՝ ադրբեջանական կողմի գործողությունների վրա ավելի շատ ազդում են ներքաղաքական որոշ գործոններ և մասնավորապես՝ Ալիևների և Փաշաևների կլանների պայքարը իշխանության ներսում: Բայց որքան հասկանում եմ՝ ներքաղաքական այս պայքարն առայժմ կրիտիկական վիճակում չէ: Երբ կլանների դիմակայությունը սրվի, կարող է անհրաժեշտություն առաջանալ դուրս թողնելու այդ լարվածությունը այլ՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության ուղղությամբ: Առայժմ կանխատեսում եմ, որ սադրանքներ կլինեն, բայց հակամարտության այնպիսի սրացումներ, ինչպիսին էր Ապրիլյան պատերազմը, ես չեմ սպասում:

– Զեկույցում նշված է, թե Ադրբեջանն ավելացրել է իր ռազմական ներուժը: Նմանատիպ գործոնները վստահություն հաղորդո՞ւմ են Ադրբեջանին՝ նոր պատերազմ սանձազերծելու, եթե հաշվի առնենք Ապրիլյան պատերազմի արդյունքները:

– Ապրիլյան պատերազմից հետո Լեռնային Ղարաբաղի գոտում տեղի ունեցավ ուժերի որակական վերադասավորում: Ադրբեջանը քանակական առավելություն ունի, իսկ որակական՝ ոչ: Բացի այդ, ստեղծվել է ռուս-հայկական զորքերի միացյալ խմբավորում: Չեմ կարծում, թե Բաքվում այսօր ինչ-որ լուրջ հաջողությունների ակնկալիքներ ունեն: «Բլից-կրիգ» (կայծակնային պատերազմ) սկզբունքորեն չի կարող լինել: Ավելին, հայկական կողմը պատրաստ է հարձակման: Շատ կուզեի, որ այս գործոնը ևս հաշվի առնեին Ադրբեջանում, որ հարձակմանն ի պատասխան կարող է լինել հակահարձակում:

Ադրբեջանն ավելացրել է իր ռազմական ներուժը ոչ թե 2016 թ. ապրիլից հետո, այլ 2016 թ. ապրիլից առաջ: Ապրիլյան իրադարձություններից հետո որակական փոփոխություն տեղի չի ունեցել: Իսկ հայկական զինված ուժերի ռազմական ներուժը մեծացել է, այնպես որ, ուժերի հարաբերակցությունը շփման գծում քիչ թե շատ հավասարվել է: Ադրբեջանը չի ավելացնի պատերազմի ռիսկերն այն պայմաններում, երբ ակտիվորեն քարոզում է Հարավային գազային միջանցք ծրագրի իրականացումը: Համաձայնագրի ստորագրումը նախատեսվում է այս տարվա սեպտեմբերին, ուստի պատերազմ սկսելով՝ նրանք փաստորեն կխափանեն համաձայնագրի ստորագրումը:

– Բայց չէ՞ որ պատերազմի սկսելու համար հարկավոր է ազդեցիկ պետություններից մեկի, այսպես ասած, հավանությունը:

– Ազդեցիկ խաղացողներից որևէ մեկը հավանություն չի տա պատերազմին: Միացյալ Նահանգները չի կարող հավանություն տալ, քանի որ ամերիկացիները դեմ են հակամարտությանը: Հավանություն չի տա Թուրքիան, քանի որ նա այժմ ներքաշված է սիրիական կոնֆլիկտի մեջ: Ո՞վ կարող է հավանություն տալ Ադրբեջանին՝ հարձակում ձեռնարկելու համար: Պակիստանի ասածը հիմք չէ պատերազմ սկսելու համար: Ուստի առայժմ ես չեմ տեսնում հակամարտության վերսկսման իրական նախադրյալներ: Հակամարտությունը կարող է բռնկվել պատահաբար:

– Ըստ զեկույցի հեղինակների՝ նոր հնարավոր պատերազմի ժամանակ Ռուսաստանը կպաշտպանի իր դաշնակից Հայաստանին:

– Ռուսաստանն ուղղակիորեն չի միջամտի հակամարտությանը, եթե ռազմական գործողությունները տեղի ունենան Հայաստանի սահմաններից դուրս: Կարծում եմ, որ Միացյալ Նահանգները պարզապես փորձում է ամենուրեք ինչ-որ սպառնալիքներ գտնել: Ավելի լավ է՝ մտածեն իրենց սեփական անվտանգության մասին, ոչ թե խառնվեն ուրիշների գործերի մեջ:

– Իսկ ընդհանուր միջազգային լարված իրավիճակը, տարբեր տարածաշրջաններում և հատկապես Մերձավոր Արևելքում կոնֆլիկտների սրացումը կազդե՞ն Ղարաբաղյան հակամարտության վրա:

– Սիրիայում, չնայած բախումներին, այնուամենայնիվ նկատվում են որոշ դրական միտումներ: Կարծում եմ՝ վիճակը բարելավվելու է, այլապես Չինաստանը 2 միլիարդ չէր հատկացնի: Աֆղանստանում Ռուսաստանի և Իրանի համագործակցության որոշ հնարավորություններ կան: Այնտեղ գործում են Ռուսաստան-Իրան-Հնդկաստան, Ռուսաստան-Չինաստան-Պակիստան եռակողմ ձևաչափերը: Ըստ երևույթին, նրանք փորձելու են զսպել սպառնալիքները: Պատերազմ Իրանի հետ չի կանխատեսվում, ուստի ես չեմ տեսնում այնպիսի իրավիճակներ, որոնք կարող են հրահրել հակամարտություն Ղարաբաղում:

– Ռուսաստան-Իրան-Թուրքիա եռյակը, Ձեր կարծիքով, կարո՞ղ է քննարկումների ժամանակ անդրադառնալ նաև ղարաբաղյան հարցին:

– Այդ թեման կարող է քննարկվել, բայց ավելի ուշ, որովհետև այսօր Թուրքիայի, Ռուսաստանի, Իրանի գլխավոր խնդիրը Ղարաբաղը չէ: Նրանց գլխավոր խնդիրը Սիրիան է: Եթե հաջողվի ինչ-որ համաձայնության գալ Սիրիայի հարցի շուրջ, այդ դեպքում կարող է քննարկվել նաև իրավիճակը Ղարաբաղյան հակամարտության գոտում: Առայժմ ղարաբաղյան հարցը չունի այն նշանակությունը, որպեսզի դրանով զբաղվեն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում