Երբ որևէ երկրում որևէ մեկը նախագահ է ընտրվում, հասարակությունը տեղյակ է որոշակի հարցերում տվյալ թեկնածուի դիրքորոշման մասին, բայց Հայաստանում այդպես չէ: Այս մասին փետրվարի 16-ին Երևանում Հայ ազգային կոնգրեսի և Եվրոպական լիբերալների և ժողովուրդների դաշինքի (ALDE) համանախագահների համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է ՀԱԿ համանախագահ Լևոն Զուրաբյանը:
Նա նշել է, որ նախագահի պաշտոնում Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) առաջադրված թեկնածուի՝ Արմեն Սարգսյանի դեպքում ոչինչ պարզ չէ, իսկ նա անձամբ չի արտահայտվել հասարակությանը հուզող հարցերի շուրջ: