Չոր Մարքեթինգի հեղինակ Վահրամ Միրաքյանը ներկայացնում է հերթական բիզնես-գործիքը, որը ոչ պաշտոնական ձևակերպմամբ կոչվում է «Wow» մարքեթինգ։ Դրանք մարքեթինգային ակցիաներ կամ գործողություններ են, որոնք «wow» էֆեկտ են ստեղծում, այսինքն մարդկանց մոտ զարմանք են առաջացնում։ Իսրայելական «Get taxi» հավելվածի օրինակով Վահրամ Միրաքյանը ներկայացնում է ինչպես կարելի է գործիքը կիրառել բիզնեսում և դառնալ հաճախորդների համար անփոխարինելի ու պահանջված ընկերություն։