Դատախազը պահանջել է դատարանից հայտնի «օրենքով գող» Շաքրո Մոլոդոյի համար սահմանել խիստ ռեժիմի գաղութում 10 տարի ժամկետով ազատազրկման պատիժ։ Բացի այդ, պետական մեղադրողը պահանջել է տուգանել նրան 700 հազար ռուբլիով՝ շորթման համար։
Զախարի Քալաշովից բացի, ամբաստանյալի աթոռին է հայտնվել ևս 13 մարդ, այդ թվում նրա «աջ ձեռք» Անդրեյ Կոչույկովը (մականունը՝ Իտալացի)։Նրանց մեղադրում են բռնության կիրառմամբ շորթման մեջ, որն իրականացվել է կազմակերպված խմբի կողմից։ Խոսքը 2 դրվագների մասին է։
Ամենաաղմկալին տեղի է ունեցել 2015 թվականի դեկտեմբերին, Ռոչդելի փողոցում։ Զինված անձիք սրճարանի համասեփականատեր Ժաննա Կիմից պահանջել էին 8 մլն ռուբլի՝ տարածքի ձևավորման աշխատանքների համար։ Կոնֆլիկտի պատճառով Իտալացին կրակել էր 2 մարդու։ Երկրորդ դրվագը կապված է գործարար Լյով Գարամովից 10 մլն ռուբլու շորթման հետ։