Friday, 19 04 2024
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության զարգացումը
Լարսը փակ է բեռնատարների համար
Սպանել է, ապա դիակը այրել և թաղել իր այգում
Հարկ վճարելը՝ ներդրում սեփական բարեկեցության և անվտանգության գործում
Փոխվարչապետը նոր խորհրդական ունի
Հայաստանից դրամական փոխանցումները դեպի Ռուսաստան նվազել են, դեպի ԱՄՆ՝ ավելացել
Հանրային գործունեությամբ զբաղվող կանայք առավել շատ են ենթարկվում առցանց հարձակումների. ՄԻՊ
13:15
Հնդկաստանում մեկնարկել են համապետական ընտրությունները
Բանկերը հունվար-մարտ ամիսներին արձանագրել են 83 մլրդ դրամի զուտ շահույթ
Ուղիղ․ Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով լսումներ Հաագայի դատարանում
«Բազմիցս զգուշացվել է՝ չի թույլատրվում փողոցային առևտուրը». Երևանի քաղաքապետարանը ստուգումներ է իրականացնում
12:15
Հարավային Կորեայի նավթի 60%-ը մատակարարվում է Հորմուզի նեղուցով
Լուրերի օրվա թողարկում 12։00
Հանրակրթության ոլորտում բարեփոխումները շարունակական են
«Կրոկուսի» ահաբեկիչներն այդքան հիմա՞ր էին
Կոտայքի մարզում գտնվող 1 հա հողամասը վերադարձվել է պետությանը
Կբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին
11:30
Կիպրոսի Ներկայացուցիչների պալատը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
11:15
Նավթի գներն աճել են – 18-04-24
11:00
Կայացել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների տարեկան ժողովը
10:45
Իրանում տեղի ունեցած պայթյուններից հետո իրավիճակը կայուն է. ԶԼՄ-ներ
Մեքենան գլխիվայր շրջվել է․ կան վիրավորներ
10:15
Իրանը, Իրաքը և Սիրիան կպայքարեն ահաբեկչության դեմ
Ինչ է հայտնի Իսրայելի կողմից Իրանի հարվածի մասին
Լուրերի առավոտյան թողարկում 10:00
10:01
Սպահանում ավերածություններ կամ դժբախտ պատահարներ չենք ունեցել․ բանակի հրամանատար
Վատ նորություն՝ ռուսները հենց այնպես դուրս չեն գա, կտեղակայվեն սահմանին՝ միջանցքը հսկելու
Իսրայելը հարվածներ է հասցրել Իրանին
Թբիլիսիում ամեն վայրկյան իրավիճակը փոխվում է. նոր զարգացումներ

Անփոխարինելի Շմայսը, կամ «շմայս» իշխանությունը

ՀՀԿ խորհրդի անդամ Առաքել Մովսիսյանը, որը հայտնի է Շմայս անունով, զանգահարել է Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Ալեն Սիմոնյանին և նրա հասցեին ֆիզիկական հաշվեհարդարի սպառնալիք հնչեցրել: «Սա արդեն նմանատիպ որերորդ դեպքն է: ՀՀԿ ներկայացուցիչները որոշել են մեզ քուչի կռվի մեջ ներքաշել: Հարցը շատ հստակ պատասխան պետք է ստանա: Եթե մտածում եք՝ կարող եք քաղաքակիրթ դեմքին և փողկապներին խաբվել, իմացեք՝ ցանկացած մարտահրավեր մենք կընդունենք»,- այսօր հրատապ հայտարարություն է արել ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը:

Սպառնալիքները հնչել են Երևանի ավագանու նիստում երեք օր առաջ տեղի ունեցած միջադեպի հետ կապված, երբ Ալեն Սիմոնյանը ելույթում օգտագործել է Շմայսի անունը:

Իր քրեական բարքերով հայտնի Առաքել Մովսիսյանը գործող խորհրդարանի պատգամավոր չի ընտրվել և ֆորմալ առումով իշխանության մաս չէ` չնայած այն հանգամանքին, որ մնում է ՀՀԿ խորհրդի անդամ:

Սակայն խնդիրը ֆորմալ հարթությունը չէ, որովհետև Շմայսը խորհրդանշական այն դեմքերից մեկն էր, որ մինչև վերջերս հրապարակային խորհրդարանական մակարդակում մարմնավորում էր իշխանությունը, նրա, այսպես ասած, հավաքական կերպարն էր: Առաքել Մովսիսյանն իրեն վերապահեց «դատավորի» կարգավիճակ և որոշեց իր մարդու միջոցով դաժան ծեծի ենթարկել ՀԱԿ պատգամավոր Արամ Մանուկյանին, երբ վերջինս 2014-ին անվանարկող ելույթ էր ունեցել Սերժ Սարգսյանի հասցեին: Սարգսյանը, իհարկե, նույնիսկ թթու խոսք չասաց Շմայսի հասցեին` ըստ էության, հասկացնելով, որ երկրում, արդարադատության փոխարեն, գործում են խաղի հենց այն կանոնները, որոնցով Շմայսը հաշվեհարդար է տեսել ընդդիմադիր գործչի հետ:

Եթե պատգամավորական կարգավիճակից զրկված Առաքել Մովսիսյանն այսօր էլ հանդգնում է սպառնալ ընդդիմադիր գործչի, այն էլ անմիջականորեն, մնում է ենթադրել, որ ոչ մի «նոր ոգի» կամ «բրիտանական ժպիտ» չեն փոխել իշխանության ներսում տարիներով արմատավորված քրեական բարքերը. Շմայսի տեսակը, ըստ էության, իշխանության համար անփոխարինելի է և շարունակում է մնալ նրա հավաքական կերպարը:

Մյուս կողմից` իշխանության քրեականացումը հնարավոր է հաղթահարել, եթե ընդդիմությունը սահմանում է քաղաքական մշակույթի ավելի բարձր նշաձող: Երբ կոյուղաջրով ընդդիմադիր կանայք ներկայանում են Երևանի ավագանու նիստին, նրանք իշխանության, այսպես կոչված, քաղաքական սեգմենտին դնում են խաղից դուրս վիճակում` նպաստելով համակարգային խուժանի կոնսոլիդացիային: Կամ այնքան էլ տեղին չէ, երբ Նիկոլ Փաշինյանն ակնարկում է, որ իրենք չեն վախենում իշխանության ներկայացուցիչների հետ հանդիպել անգամ «քուչի կռվում»: Հենց դրան էլ ձգտում է իշխանությունը, որպեսզի վերացնի իր և ընդդիմության որակական տարբերությունը, իսկ վերջինիս առաքելությունը պետք է լինի «քուչի կռվի» հոռի «մշակույթն» արմատախիլ անելը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում