Tuesday, 23 04 2024
Իջևանում կասեցվել է սանիտարահիգիենիկ նորմերը կոպիտ խախտած «Մայիսյան կամուրջ» հանրային սննդի օբյեկտի գործունեությունը
20:30
Ստոլտենբերգն Ուկրաինային օգնությունն անվանել է ներդրում ՆԱՏՕ-ի անվտանգության մեջ
Իսրայելը 200 օրվա ընթացքում Հորդանան գետի արևմտյան ափին ավելի քան 8,4 հազար պաղեստինցի է ձերբակալել
ԱԳ փոխնախարարը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահը քննարկել են Հարավային Կովկասի գործընթացները
Վարչապետը և Սենատի Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են երկկողմ համագործակցության օրակարգային հարցեր
ՀՀ նախագահը և Ֆրանսահայերի խորհրդի նախագահը կարևորել են ֆրանսահայ կազմակերպությունների լայն գործունեությունը
Ուղիղ․ Ջահերով երթ՝ դեպի Ծիծեռնակաբերդ
ՀՀ ԱԳ փոխնախարարը Արգենտինայի նորանշանակ դեսպանին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը
19:20
ԱՄՆ պետդեպարտամենտը զեկույցով արձանագրել է հայերի նկատմամբ Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների խախտումների դեպքեր
19:10
Լա Մանշի նեղուցը հատելու փորձի ժամանակ 5 մարդ է զոհվել
Սպանել էր, ապա դիակը այրել և թաղել իր այգում
Վրաստանը կառուցել է դեպի Ռուսաստանի հետ սահման տանող ամենաերկար թունելը
18:30
Շվեյցարիան ապաարգելափակել է շուրջ 317 մլն դոլարի ռուսական ակտիվներ
18:20
Լոնդոնը կսկսի անօրինական միգրանտների արտաքսումը Ռուանդա
18:10
ԱՄՆ-ն պատժամիջոցներ է պատրաստում Չինաստանի բանկերի դեմ` ՌԴ-ին աջակցելու համար
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
«Վրդովված ենք Ալեն Սիմոնյանի ելույթից». ՌԴ Դաշնության խորհրդի փոխխոսնակ
Բաքվի նոր խաղը. հրավեր Մոսկվայից հետո
17:50
Ասիան 2023 թ. ամենաշատն է տուժել տարերային աղետներից. ՄԱԿ
17:40
ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարը հայտնել է, որ Իրանի համար միջուկային ռումբ ստեղծելը «շաբաթների հարց է»
17:30
Շվեյցարիան 2023 թվականին լրացուցիչ արգելափակել է 580 մլն ֆրանկի ՌԴ ֆինանսական ակտիվներ
Մոսկվան հայտնել է, որ մեկ շաբաթում Ուկրաինայի հարվածների զոհ է դարձել Ռուսաստանի 11 բնակիչ
17:10
Իսպանիայում ավելի քան 12 տոննա հաշիշ և 600 կգ կոկաին են առգրավել
Ալիևը Զելենսկիին հրավիրել է Բաքու
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ՄԱԿ-ի ճանապարհային անվտանգության հիմնադրամի ղեկավարը հյուրընկալվել է ՆԳՆ-ում
Ալիևը խոսել է էքսկլավների ու դելիմիտացիայի մասին
«Առանց Ադրբեջանի հետ համաձայնության «խաղաղության խաչմերուկը» թղթի կտոր է». Ալիև
Ստամբուլի նահանգապետարանն արգելել է Ցեղասպանության հիշատակի միջոցառման անցկացումը
Զարմանում եմ, որ զինված ուժերի մասին տեղեկատվությունը եկեղեցականներից պիտի իմանանք․ Արփի Դավոյան

Տարոն Մարգարյանը կոչ է արել վերականգնել Շենգավիթ վարչական շրջանի արդյունաբերական ներուժը

Մայրաքաղաքի վարչական շրջանների ղեկավարների տարեկան հաշվետվությունների շրջանակում Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը փետրվարի 16-ին աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել Շենգավիթ վարչական շրջանի աշխատակազմի հետ: Խորհրդակցության ժամանակ վարչական շրջանի ղեկավար Արմեն Սարգսյանը նախ ներկայացրել է 2017թ. կատարված աշխատանքների հաշվետվությունը, այնուհետ նաև 2018թ. ծրագրերը: Խոսելով քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներում իրականացված աշխատանքների մասին՝ Արմեն Սարգսյանը զեկուցել է, որ նախանշված բոլոր ուղղություններով ծրագրերն իրականացվել են ամբողջությամբ ու սահմանված ժամկետներում: Ըստ այդմ, Շենգավիթ վարչական շրջանում հետևողական աշխատանքներ են տարվել բակերի ու այգիների բարեկարգման, բնակելի ֆոնդի պահպանման, վթարային շքապատշգամբների, կրթամշակութային օջախների նորոգման ու հիմնանորոգման, սոցիալական աջակցության, ինչպես նաև կանաչապատման ու ոռոգման նոր համակարգի ընդլայնման ուղղությամբ: Ամբողջովին լուծվել է վարչական շրջանի ևս 40 փողոցների և նրբանցքների, ինչպես նաև շուրջ 70 բակային տարածքների արտաքին լուսավորության խնդիրը: Զեկուցվել է նաև, որ 2017թ. շարունակվել է ակտիվ համագործակցությունն Արցախի շրջանների, ՀՀ մարզերի և արտերկրի գործընկեր քաղաքների հետ: Այս մասին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Ներկայացնելով 2018թ. անելիքները՝ Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարը, նշել է, որ տարեկան ծրագրով նախատեսված աշխատանքներից բացի ակտիվ քայլեր են ձեռնարկվում մասնավոր հատվածի հետ համագործակցության զարգացման և ներդրումային գրավչության բարձրացման նպատակով:

«Պարոն քաղաքապետ, 2018թ. ևս քաղաքային տնտեսության տարբեր ուղղություններով կիրականացվեն ծավալուն աշխատանքներ, և վստահեցնում եմ, որ վարչական շրջանի աշխատակազմը պատրաստ է ամենօրյա սրտացավ աշխատանքով այս տարի ևս կյանքի կոչել բոլոր այն ծրագրերը, որոնք Երևանի զարգացման հնգամյա ծրագրի մասն են կազմում: Ամենօրյա համագործակցությունը շարունակական կլինի նաև կենսապահովման ոլորտի գործընկեր կառույցների հետ, ինչի արդյունքում այս տարի ևս աշխատանքներ կտարվեն ջրատար նոր համակարգերի կառուցման, բազմաբնակարան բնակելի շենքերի մուտքերում մալուխների կարգաբերման ու մի շարք այլ ուղղություններով», – նշել է Արմեն Սարգսյանը:

Ընդհանուր առմամբ դրական գնահատելով կատարած աշխատանքը՝ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Շենգավիթ վարչական շրջանում առանձնակի կարևորել է արտադրական ներուժի արդյունավետ զարգացման ապահովումը:

«Մենք պետք է վերականգնենք Շենգավիթ վարչական շրջանի արդյունաբերական ներուժը՝ իրականացնելով այնպիսի ծրագրեր, որոնք կքաջալերեն թե ներդրողներին, թե կապահովեն տնտեսական աշխուժություն:

Վարչական շրջանում առկա արտադրական տարածքները պետք է լիարժեք ծառայեն իրենց նպատակին:

Արձանագրելով մեր թիմի կողմից վերջին տարիներին կատարած աշխատանքների ծավալը՝ մեր համաքաղաքացիներն այսօր ակնկալում են ավելին, քանի որ համոզվել են, որ մեր թիմը կարո՛ղ է ու կանի՛ ավելին՝ հանուն Երևանի և երևանցու հարմարավետության: Սա շատ բարձր գնահատական է, ու մենք պարտավո՛ր ենք արդարացնել մեր համաքաղաքացիների սպասելիքները: Համոզված եմ, որ ամենօրյա սրտացավ աշխատանքով մենք կիրականացնենք բոլոր այն ծրագրերը, որոնք խոստացել ենք մեր համաքաղաքացիներին», – ընդգծել է Տարոն Մարգարյանը:

Երևանի քաղաքապետն աշխատակազմի ուշադրությունը հրավիրել է նաև զբոսաշրջության զարգացման նպատակով ենթակառուցվածքների ստեղծմանը:

«Առաջիկա տարիներին մենք պետք է իրականացնենք այնպիսի ծրագրեր, որոնք միտված կլինեն քաղաքային զբոսաշրջության զարգացմանը: Երևանը պետք է ամբողջությամբ և արժանիորեն բացահայտված լինի թե զբոսաշրջիկների, թե հենց քաղաքի բնակիչների համար։ Այդ տեսանկյունից Շենգավիթ վարչական շրջանն ունի բոլոր հնարավորությունները՝ հաշվի առնելով, որ հենց այստեղ են գտնվում Կարմիր բլուր և Շենգավիթ հնավայրերը, որոնք Երևանի հազարամյակների պատմության լավագույն վկայությունն են», – նշել է քաղաքապետը:

Անդրադառնալով մայրաքաղաքի կենտրոնի ավտոտրանսպորտային հոսքերի բեռնաթափման խնդրին՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը հատկանշել է վերջին տարիներին Շենգավիթ վարչական շրջանում մեկնարկած ու շարունակվող ճանապարհաշինական խոշոր ծրագրերը, որոնք ոչ միայն կարևոր նշանակություն են ունենալու մայրաքաղաքի երթևեկության բեռնաթափման հարցում, այլև առանձնանում են որակով ու աչքի են ընկնում ժամանակակից լուծումներով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում