Thursday, 28 03 2024
Մի համագործակցության խրոնիկա
Հայաստանը չունի ավելի ուժեղ զենք, քան միջազգային իրավունքը. չկրակելը խելամիտ չէ
Սասունցի Դավթի դարաշրջանը չէ. ԱՄՆ-ից ակնկալիքներին զուգահեռ պետք է ամրապնդել պետությունը
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա. փրկարարները մասնատել են ծառի ճյուղը
21:40
Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել Օդեսայի և Խարկովի մարզերը
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մասնակցությամբ․ կա վիրավոր
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում»․ Լավրով
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ
20:40
Սևաստոպոլում ռազմական ինքնաթիռն ընկել է ծովը
Ռուսաստանցիները կորցնում են հետաքրքրությունը Դուբայի նկատմամբ
Ադրբեջանը հրաժարվում է սահմանազատումից՝ Հայաստանին ներկայացնելով ահաբեկիչ և օկուպանտ
Հայկական լեռնաշխարհը պատմականորեն եղել է համաշխարհային քաղաքակրթությունների խաչմերուկ. ՀՀ նախագահ
ԿԳՄՍ նախարարն ու փոխնախարարն այցելել են «Թատրոն տանիքում» այլընտրանքային թատրոն
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԺ պատգամավորներն աշխատանքային այցով կգործուղվեն Բեռլին
ՀՀ կառավարության ուղարկած մարդասիրական օգնությունը հասել է Եգիպտոս. 1– 2 օրում կփոխանցվի Գազայի բնակիչներին
Հայաստանի տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
Եվրոպական խորհրդի քաղաքական եւ անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան
Սահմանամերձ գյուղերում բնակարան կառուցելու համար պետական աջակցության ծրագրով նախորդ տարի հաստատվել է 280 շահառուի հայտ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Ուղիղ. այսօր Ավագ Հինգշաբթի է. ոտնլվայի արարողություն և խավարման կարգ Անթիլիայում
18:50
Ռուսաստանը պատրաստվում է նոր մեծ հակահարձակման
«Կովկասի գերուհու» տնօրենը 11մլն․ դրամ է հափշտակել
Համոզված եմ մենք կունենանք սերունդ, որը կապրի ԵՄ անդամ Հայաստանում. Էդգար Առաքելյան
Ավագ հինգշաբթին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
18:40
ԵՄ-ը մինչև ապրիլ կներկայացնի Ուկրաինային սպառազինությունների մատակարարման պլանը
Իսրայելը ՀԱՄԱՍ-ի 200 զինյալ է լիկվիդացրել Աշ-Շիֆա հիվանդանոցում
«Աշխարհին նոր բազմակողմանի առևտրային համակարգ է անհրաժեշտ». Տոկաև

Թուրքիան պատրաստվում է հայ-ֆրանսիական գրոհի՞

ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի Անկարա կատարած այցից հետո կողմերը հայտարարել են, որ պայմանավորվածություն են ձեռք բերել հարաբերությունների նորմալացման համար: Իհարկե, այդ պայմանավորվածության մասին հայտարարությունը մեղմ ասած երաշխիք չէ, որ թուրք-ամերիկյան վերջին շրջանում խիստ լարված հարաբերությունը իսկապես կգնա կարգավորման, սակայն ներկայումս արված հայտարարությունը բոլոր դեպքերում արժանի է ուշադրության: Կողմերի հարաբերությունը լարվածության գագաթնակետին հասավ օրերս, Սիրիայում թուրքական ռազմարշավի առիթով, երբ ԱՄՆ Անկարայաին զգուշացրեց Մինբիջի ուղղությամբ գրոհից, ասելով, որ քրդական այդ բնակավայրը գրոհելու դեպքում կստանան հարված: Ի պատասխան, Թուրքիայի նախագահ Էրդողանը հայտարարել էր, թե ամերիկացիները չեն տեսել «օսմանյան ապտակ»: Այդ հայտարարություններից հետո եղավ Թիլերսոնի այցը: Ինչ է տեսել Թիլերսոնը Անկարայում, կամ ինչ է ցույց տվել Էրդողանին, պարզ չէ, սակայն հայտարարվել է հարաբերության նորմալացման մասին: Այդ հանգամանքը հետաքրքիր է մեկ այլ իրողության ֆոնին՝ թուրքական դատարանն ազատ է արձակել գերմանացի լրագրողին, որը տևական ժամանակ է ձերբակալված էր ահաբեկչության հետ կապերի համար: Դա թուրք-գերմանական գերլարվածության դրսևորումներից մեկն էր:

Հետաքրքիր է, որ լրագրողին Անկարան ազատ է արձակել այն ընթացքում, երբ Բեռլինում Անգելա Մերկելի հետ բանակցում էր Թուրքիայի վարչապետ Յըլդըրըմը: Այդպիսով, գոնե ներկայումս նշմարվում է երկու գերլարված ուղղությամբ Թուրքիայի հարաբերության որոշակի կարգավորման միտում: Ինչքանով է դա ուղղակի ժամանակ շահելու միջոց թուրքական դիվանագիտության համար, և որքանով է այդուհանդերձ Թուրքիան գիտակցել, որ Արևմուտքի հետ հարաբերությունը կարող է անցնել հետդարձի կետն ու այլևս դառնալ լրջագույն խնդիր իր համար, բավականին դժվար է ասել և դա իհարկե ունի ժամանակի քննության կարիք: Սակայն ընդհանուր առմամբ, թուրք-ամերիկյան, թուրք-գերմանական հարաբերության կարգավորման միտումները ողջունելի են անմիջական հարևան Հայաստանի համար:

Թուրքիայի՞ կանոններով են կարգավորվում հարաբերությունները, թե՞ Արևմուտքի, թերևս կարևոր հարց է, սակայն էականն այստեղ այն է, որ Անկարան լինի կանխատեսելի դաշտում: Իսկ Արևմուտքի հետ հարաբերությունների կարգավորումները այդ դաշտից են կամ կարող են բերել այդ դաշտ: Դա էլ իր հերթին կարևոր է Հայաստանի համար, անկախ հայ-թուրքական հարաբերությունից: Բանն այստեղ թե անմիջական հարևանության գործոնն է, թե արցախյան խնդրում Ադրբեջանի վարքագծի հարցը, որտեղ Թուրքիան կանխորոշող գործոններից մեկն է, թե ռուս-թուրքական հարաբերության խնդիրը, որտեղ Հայաստանը մշտապես ունեցել է ռիսկեր, հատկապես եթե Անկարան գտնվի արևմտյան «հովանոցից» դուրս: Արևմուտքում խուլիգան Թուրքիան Հայաստանի համար խնդիր է, սակայն խնդիրներն ավելին կարող են լինել, թե գործ ունենանք «տանից հեռացած» «անառակ որդի» Թուրքիայի հետ: Ըստ այդմ, ամերիկա-թուրքական կարգավորման մասին ներկայիս հարաբերությունը բարենպաստ է լարվածության գերբարձր ռեժիմի որոշակի թուլացման տեսանկյունից, ինչը սակայն ամենևին չի նշանակում այդ ռեժիմի չեղարկում:

Մյուս կողմից, այստեղ շատ հետաքրքիր է հարցը, թե ինչ վեկտորում կլինի Թուրքիայի հարաբերությունը Արևմուտքի մյուս առանցքային կենտրոնի՝ Փարիզի հետ: Անկարան կարծես թե համաժամանակ գնում է Վաշինգտոնի և Բեռլինի հետ հարաբերության կարգավորման: Արդյո՞ք այդպիսով փորձ է արվում պատրաստվել Փարիզի գրոհին, որի ակնարկներ Ֆրանսիայի նոր և հավակնոտ նախագահ Մակրոնն արել էր օրերս ֆրանսիահայ կազմակերպությունների հավաքի ժամանակ, առանձնազրույց ունենալով նաև Թուրքիայի հայազգի պատգամավոր Գարո Փայլանի հետ և ակնարկելով նաև հայկական կառույցներին, որ պետք է գործել, ոչ միայն խոսել:

Գործելու մասին Մակրոնը ի դեպ խոսել էր նաև Սերժ Սարգսյանի այցի ընթացքում, ասելով, որ քննարկել են Հայաստանի հարևան երկրներում, այդ թվում Թուրքիայում կարևոր զարգացումների հարցը և դա ոչ միայն լրացուցիչ մարտահրավերների աղբյուր է, այլ նաև առաջացնում է քայլեր կատարելու անհրաժեշտություն: Կլինի՞ ֆրանսիական գրոհ, և ի՞նչ դեր կունենա այդտեղ հայկական գործոնը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում