Այսօր Ջրվեժի միջնակարգ դպրոցում Արցախյան շարժման 30-ամյակին նվիրված միջոցառում իրականացրին: Բարձր դասարանցիները հնարավորություն ունեցան հարցեր ուղղելու Արցախի հերոս, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանին/Կոմանդոս/: Ութերորդ դասարանցի աշակերտներից մեկը հետաքրքրվեց, թե ինչու պատերազմ այդքան կարճ տևեց, ո՞րն էր պատերազմի ընդհատման պատճառը: Ի պատասխան՝ Արկադի Տեր-Թադևոսյանը նշեց. «Զինվորից, մեզնից դա կախված չէր, շատ մեծ հաջողություններ ունեինք, մենք կարող էինք գնալ առաջ, բայց պայմանագիր կնքեցին 94թվականին: Այն ժամանակ մեր ղեկավարությունն ուզում էր կռիվը վերջանա, և ամեն ինչ խաղաղ պայմաններում որոշվի և Ղարաբաղը մնա Ադրբեջանի կազմի մեջ»: