Ազգային ժողովն այսօր՝ փետրվարի 16-ին, հրավիրել է արտահերթ նիստ «Ելք» և «Ծառուկյան» խմբակցությունների՝ Հարկային օրենսգրքում փոփոխություններ անելու նախաձեռնությամբ:
«Պետք է պայքարել ոչ թե գնաճի դեմ, այլ մարդկանց եկամուտները բարձրացնելու համար»,- հայտարարեց ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը՝ հավելելով, որ գնաճ մարդկության պատմության ընթացքում միշտ եղել է և լինելու:
Նրա կարծիքով՝ միայն աշխատատեղ ստեղծելով կարելի է հաղթահարել գնաճը, որպեսզի մարդկանց եկամուտներն ավելի շատ աճեն, քան գները:
«Երթերն ու միտինգները գնաճի դեմ պայքարի միջոց չեն, երթերը եւ միտինգները գնաճի ավելացմանը նպաստող միջոց են։ Պետք է աշխատենք, աշխատատեղ ստեղծենք»,- հայտարարեց Գագիկ Մելիքյանը:
Մանրամասները՝ տեսանյութում: