Վերաքննիչ դատարանում այսօր՝ փետրվարի 15-ին, Հայաստան «Իգլա» տեղափոխելու և փողերի լվացման մեղադրանքով 6 տարվա ազատազրկման դատապարտված Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Սամվել Բաբայանի գործով հարցաքննվեց անջատված մասով մեղադրյալ Ռոբերտ Աղվանյանը:
Նշենք, որ Ռոբերտ Աղվանյանը «Իգլայի» գործով Վրաստանում ձերբակալվել, այնուհետեւ կալանավորվել և 9 ամիս անց տեղափոխվել է Հայաստան։