ՀՀ Տավուշի սահմանամերձ գյուղեր Մարդու իրավունքների պաշտպանի այցերի հիման վրա լուծվում են նաև բնակիչների բարձրացրած խնդիրները: Այս մասին տեղեկացրին Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից:
Մասնավորապես, Պաշտպանի աջակցությամբ Ոսկեպար համայնքի բնակչի՝ զինված ուժերում ծառայող որդին ենթարկվել է քթի միջնապատի անվճար վիրահատության, իսկ մյուս որդուն տրամադրվել է ուսման վարձի լրացուցիչ զեղչ:
Լուծվել է նաև ՀԽՍՀ խնայբանկում Բաղանիսի բնակչի ներդրած ավանդի փոխհատուցման հարցը: