Ազգային ժողովն այսօր՝ փետրվարի 16-ին, հրավիրել է արտահերթ նիստ «Ելք» և «Ծառուկյան» խմբակցությունների՝ Հարկային օրենսգրքում փոփոխություններ անելու նախաձեռնությամբ:
ՀՀԿ պատգամավոր Խոսրով Հարությունյանի խոսքով՝ ակցիզային հարկի դրույքաչափերի բարձրացումը ակնհայտորեն չէր կարող բերել առաջին անհրաժեշտության գների բարձրացման, որի մասին խոսվում է. «Մինչդեռ ակցիզային դրույքաչափերի իջեցումը բյուջեում կառաջացնի 16,7 միլիարդ դրամի ճեղքվածք»:
«2018 թվականի բյուջեն ռիսկային է, և ես խիստ մտահոգված եմ, որ այդ բյուջեից սկսենք փոփոխություններ կատարել հընթացս»,- ասաց նա՝ հավելելով, որ եկամտահարկի իջեցումն էլ չի բերում ցանկալի արդյունքի:
«Եկեք հոնքը սարքելու փոխարեն աչքն էլ չվնասենք»,- իր մտահոգությունը հայտնեց Խոսրով Հարությունյանը:
Մանրամասները՝ տեսանյութում: