Tuesday, 16 04 2024
Նեթանյահուն բանակին հանձնարարել է հարձակման թիրախներ առաջարկել Իրանում
Անհնար է ունենալ մարդու իրավունքների պաշտպանության պատշաճ համակարգ` առանց հանրային համերաշխության․ ՄԻՊ
«Պակասում է Ադրբեջանի քաղաքական կամքը»․ Գերմանիայում ՀՀ դեսպան
Տեղումներ չեն սպասվում
«Ռուսական օրենքի» դեմ հուժկու ցույց Թբիլիսիում․ վրացիները չեն ընկրկում
Հերթական սրբապղծությունը. «Հրապարակ»
Մեզ համար հիմք է Ալմաթիի հռչակագիրը․ ԵՄ դեսպանը` ՀՀ-ի վրա հնարավոր հարձակմանը Եվրամիության արձագանքի մասին. «Ժողովուրդ»
Պատգամավորի հետ կատարվածը առնվազն խուլիգանություն է, նաև՝ քաղհայցի առիթ
Ոսկեպարի Սուրբ Աստվածածին եկեղեցու տեսահոլովակը 2 օրվա ընթացքում 2 մլն-ից ավելի դիտում է ունեցել. «Հրապարակ»
ՔՊ-ում վախ են «բռնում». «Հրապարակ»
Իսրայելը արկածախնդիր քայլերի է գնում, Իրանը ցույց է տալիս, որ նա իրեն հավասար դերակատար չէ
Պատգամավորին ստիպեցին «փոշմանել». «Ժողովուրդ»
Ովքե՞ր են մասնակցել Աննա Հակոբյանի «խորհրդավոր» ընթրիքին. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ըստ «Freedom House»-ի՝ ՀՀ դատական համակարգը 7 բալային համակարգի սանդղակով գնահատվել է 2.75 միավորով. «Ժողովուրդ»
Այսօր հայտնի կդառնա, թե որ երեք դատավորներն են գնում ՄԻԵԴ. «Ժողովուրդ»
Սուր պայքար Հայաստանի հարեւանությամբ. լարվածության գագաթնակետը
Գեղարքունիքի մարզի Գեղհովիտ բնակավայրում էլեկտրական շչակ է գործարկվելու
00:45
Սլովենիայի ԱԳ նախարարությունը հանրապետության քաղաքացիներին խորհուրդ է տվել խուսափել Իսրայել մեկնելուց
00:30
Իրաքի վարչապետն ու Բլինկենը քննարկել են հարաբերությունների երկարաժամկետ զարգացման հիմքերի ստեղծման հարցեր
Աննա Հակոբյանի բարեգործական ընթրիքը. 42 սկսնակ կին գործարար կստանա մեկական միլիոն դրամ
Մենք պիտի դադարենք Հայրենիքի փնտրտուքը, որովհետև գտել ենք այն. Նիկոլ Փաշինյան
ՌԴ Կուրգանի մարզի ղեկավարը հայտնել է մարզկենտրոնին մոտեցող մեծածավալ ջրի ալիքի մասին
00:00
ԱՄՆ-ն ցանկանում է Գազայի հատվածում հրադադարի համաձայնության հասնել
Տղամարդը կախվել է հայտնի առևտրի կենտրոններից մեկի սեփականատիրոջ տանը
Բանակը զինվում է նաև տեղական զենքով․ մի քանի նոր զինատեսակներ են փորձարկվել
Գարեջրի և ծխախոտի դիմաց չվճարելու համար ատրճանակը պահել է գանձապահի ուղղությամբ
Բաքվին՝ գովեստներ, Երևանին՝ ժպիտներ․ Տոկաևի այցի չհայտարարված նպատակը
Կարմիր հրապարակի ֆաշիստական պարադում Հայաստանի վարչապետն անելիք չունի
Պատասխան հարված առայժմ չի լինի․ ինչը հետ պահեց Իսրայելին

Բաքուն չի կարող հույս դնել Մոսկվայի քարտ-բլանշի վրա

Լավ գիտենք, որ Ադրբեջանի հարաբերությունները հարևան Հայաստանի հետ լարված են, իսկ Ալիևի արած վերջին հայտարարությունը լարվածությունը թուլացնելուն ակնհայտորեն չի նպաստում` հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ, անդրադառնալով հայ լրագրողի այն հարցին, թե ՌԴ-ն համարվում է ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկիր, և այդ համատեքստում ինչպիսինն է դիրքորոշումը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ «Երևանն ու Զանգեզուրը ադրբեջանական հողեր լինելու և դրանք հետ վերադարձնելու մասին» «Ենի Ազերբայջան» կուսակցության համագումարի ժամանակ արված հայտարարությանը:

Ռուսաստանի արտգործնախարարի այս հայտարարությունն ինքնին կանխատեսելի էր և, ըստ էության, տեղավորվում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության վերջին հայտարարության համատեքստում: Զախարովայի խոսքը հասցեական է ստացվել միայն այն պատճառով, որ լրագրողի հարցը վերաբերել է կոնկրետ Ալիևի ելույթին: Մյուս կողմից` Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ներկայացուցչի խոսքի հասցեականությունն ավելի շուտ պետք է դիտարկել ոչ թե կարգավորման գործընթացի, այլ ռուս-ադրբեջանական հարաբերությունների համատեքստում: Մոսկվայի և Բաքվի հարաբերություններում, էներգետիկ խնդիրներով պայմանավորված, լարվածությունն ակնհայտորեն պահպանվում է, և վերջին շրջանում Մոսկվան առիթը բաց չի թողնում` Բաքվին հասկացնելու, որ չի պատրաստվում իր աջակցությամբ լեգիտիմացնել Ալիևի ագրեսիվ քաղաքականությունը:

Այսօրվա ասուլիսում Զախարովան մեկ այլ առիթով էլ հասկացրել է, որ Մոսկվայում, մեղմ ասած, չեն կիսում Բաքվի իշխանության շրջանակներում շրջանառվող տեսակետները:

Ադրբեջանցի լրագրողի հարցին, թե Ադրբեջանում նախագահական ընտրություններից հետո ԼՂ հակամարտության լուծման ուղղությամբ ինչ լուրջ զարգացումներ կարող են լինել, Զախարովան նշել է, որ Մոսկվան հույս ունի, որ ԼՂ հակամարտությունը լուծում կունենա:

Ռուսաստանի ԱԳ խոսնակի պատասխանը ստանդարտ է` առանց ժամկետային կամ բովանդակային հստակեցումների: Զախարովան, ըստ էության, հասկացրել է, որ ուղղակի կապ չի տեսնում Ադրբեջանի նախագահական ընտրությունների և կարգավորման գործընթացի միջև: Բաքվում այս օրերին պաշտոնական շրջանակները և քարոզչությունը արտահերթ ընտրությունները մոտիվացնում են հենց այն հանգամանքով, որ դրանից հետո նոր թափ է հաղորդվելու կարգավորման գործընթացին:

Մարիա Զախարովան այսօր, ըստ էության, որևէ նոր բան չի ասել կարգավորման գործընթացի մասին` թեև այդ թեմայով հազիվ թե միջնորդական որևէ երկիր նոր մոտեցում կամ կարծիք ունենա: Այնուամենայնիվ, Զախարովայի ասուլիսի ղարաբաղյան հատվածը ուշագրավ է Ալիևի վերջին հայտարարությունների ֆոնին` առնվազն այն իմաստով, որ Բաքվում չեն կարող հույս դնել Մոսկվայի քարտ-բլանշի կամ 2016-ի ապրիլի սցենարի կրկնության վրա:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում