Friday, 19 04 2024
Ուղիղ․ Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով լսումներ Հաագայի դատարանում
«Բազմիցս զգուշացվել է՝ չի թույլատրվում փողոցային առևտուրը». Երևանի քաղաքապետարանը ստուգումներ է իրականացնում
12:15
Հարավային Կորեայի նավթի 60%-ը մատակարարվում է Հորմուզի նեղուցով
Լուրերի օրվա թողարկում 12։00
Հանրակրթության ոլորտում բարեփոխումները շարունակական են
«Կրոկուսի» ահաբեկիչներն այդքան հիմա՞ր էին
Կոտայքի մարզում գտնվող 1 հա հողամասը վերադարձվել է պետությանը
Կբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին
11:30
Կիպրոսի Ներկայացուցիչների պալատը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
11:15
Նավթի գներն աճել են – 18-04-24
11:00
Կայացել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների տարեկան ժողովը
10:45
Իրանում տեղի ունեցած պայթյուններից հետո իրավիճակը կայուն է. ԶԼՄ-ներ
Մեքենան գլխիվայր շրջվել է․ կան վիրավորներ
10:15
Իրանը, Իրաքը և Սիրիան կպայքարեն ահաբեկչության դեմ
Ինչ է հայտնի Իսրայելի կողմից Իրանի հարվածի մասին
Լուրերի առավոտյան թողարկում 10:00
10:01
Սպահանում ավերածություններ կամ դժբախտ պատահարներ չենք ունեցել․ բանակի հրամանատար
Վատ նորություն՝ ռուսները հենց այնպես դուրս չեն գա, կտեղակայվեն սահմանին՝ միջանցքը հսկելու
Իսրայելը հարվածներ է հասցրել Իրանին
Թբիլիսիում ամեն վայրկյան իրավիճակը փոխվում է. նոր զարգացումներ
Սպասվում է կարճատև անձրև
Ռուսների պլան Բ-ն չաշխատեց. մենք դառնում ենք Արևելյան Եվրոպա
Ինչպե՞ս են այս տարի նշելու քաղաքացու օրը. «Հրապարակ»
Ինչո՞ւ ուղղաթիռով. «Հրապարակ»
ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն. «Հրապարակ»
Օֆերտան պայթեց. Ավանեսյանի ձախողումը. «Ժողովուրդ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին». «Հրապարակ»
Ի՞նչ է փոխվել. Ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեց. «Հրապարակ»
Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ»

«Կնեսետը իրավունք չունի որոշելու՝ 100 տարի առաջ Թուրքիայում ցեղասպանություն եղե՞լ է». Ավիգդոր Էսկին

Իսրայելի խորհրդարանում՝ Կնեսետում, փետրվարի 14-ի լիագումար նիստում քննարկվել է խմբակցություններից մեկի ներկայացրած օրինագիծը Հայոց ցեղասպանության ճանաչման մասին: Խորհրդարանականների մեծամասնությունը, սակայն, պաշտպանել է Իսրայելի արտգործնախարարության մոտեցումը՝ չընդունել օրենքը՝ «դրա բարդության և դիվանագիտական հետևանքների պատճառով»: Հայոց ցեղասպանության ճանաչմանը դեմ են քվեարկել 41, իսկ կողմ՝ 28 պատգամավոր: Նախագծի հեղինակը «Յեշ Աթիդ» («Կա ապագա») կուսակցության ղեկավար Յաիր Լապիդն է: Նա առաջարկել է ճանաչել Օսմանյան կայսրությունում հայերի զանգվածային կոտորածները որպես ցեղասպանություն և սահմանել հիշատակի օր: Լապիդը շատ կարճ, բայց բավական ազդեցիկ ելույթ է ունեցել քննարկման ժամանակ:

«Չկա որևէ պատճառ, որ Կնեսետը, որը ներկայացնում է Հոլոքոստ վերապրած ժողովրդի, չճանաչի Հայոց ցեղասպանությունը և չսահմանի հիշատակի օր»,- ասել է նա՝ հիշեցնելով Ադոլֆ Հիտլերի՝ 1939 թ. արտասանած խոսքերը՝ «Ո՞վ է այսօր խոսում հայերի ցեղասպանության մասին»:

Ու թեև պաշտոնական Երևանը ակնկալում է, որ Իսրայելը պաշտոնապես կճանաչի Հայոց ցեղասպանությունը, իսրայելցի քաղաքական գործիչներն ու քաղաքագետներն ունեն իրենց հիմնավորումները, թե ինչու Կնեսետը չպետք է ընդունի օրենք Հայոց ցեղասպանության ճանաչման մասին:

Իսրայելցի քաղաքագետ Ավիգդոր Էսկինի մեկնաբանությամբ՝ սա սկզբունքային մոտեցում է այն մասին, որ խորհրդարանը չպետք է քննարկի պատմական իրադարձությունները:

«Իսրայելի Կնեսետը դրա համար չի ստեղծվել, որպեսզի որոշի՝ արդյոք Ռուսաստանը պատերազմե՞լ է Նապոլեոնի դեմ, թե՞ ոչ, կամ Պոմպեյում երկրաշարժ եղե՞լ է, թե՞ ոչ: Կնեսետը ոչ մի դեպքում չպետք է որոշում կայացնի այդ հարցի վերաբերյալ՝ ո՛չ կողմ, ո՛չ էլ դեմ, քանի որ նա ընդհանրապես չունի նման լիազորություններ: Կնեսետի պատգամավորները պետք է զբաղվեն, օրենքներով, քաղաքականությամբ: Կնեսետն իրավունք չունի որոշելու՝ 100 տարի առաջ Թուրքիայում ցեղասպանություն եղե՞լ է, թե՞ ոչ: Կարծում եմ, որ սա հայության մեծ սխալն է, որ փորձում է նմանատիպ որոշումներն անցկացնել խորհրդարանների միջոցով: Խորհրդարանը դրա համար չի ստեղծվել: Ճիշտ նույն ձևով Հայաստանի խորհրդարանը երբեք չի քվեարկելու այն հարցի մասին, թե 100 տարի առաջ Ռուսաստանում՝ քաղաքացիական պատերազմի ժամանակ, հրեաների ջարդեր եղե՞լ են, թե՞ ոչ: Ինչպե՞ս կարող է խորհրդարանը որոշել՝ եղե՞լ է, թե՞ ոչ: Սա պատմական հիշողության հարց է, և այս մոտեցումն ի սկզբանե սխալ է»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց Էսկինը՝ ավելացնելով, թե խորհրդարանում ճանաչման բանաձև ընդունելու փոխարեն՝ Իսրայելը կարող է հայերին օգնել ավելի կոնկրետ՝ իրավական, դատական հարցերում՝ վերադարձնելու հայերի կորցրած ունեցվածքը:

«Իսրայելը կարող է, իհարկե, օգնել հայերին խորհուրդներով, գործով դատական հարցերում, որպեսզի վերադարձվի հայերի թալանված ունեցվածքը: Անշուշտ, սա շատ ճիշտ քայլ կլիներ՝ վերականգնելու պատմական արդարությունը, և ես անձամբ պատրաստ եմ մասնակցել այդ գործընթացին»:

Ավիգդոր Էսկինը հակված չէ այն վարկածին, թե Կնեսետում Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևի մերժումը կարող է կապված լինել ընթացիկ քաղաքական հարցերի, օրինակ՝ Երուսաղեմի կարգավիճակի հարցում Հայաստանի դիրքորոշման կամ հայ-իրանական բարեկամական հարաբերությունների հետ:

Հիշեցնենք, որ 2017 թ. դեկտեմբերի 21-ին մի քանի երկրների պահանջով հրավիրվեց ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի արտահերթ նիստ, որի ընթացքում ընդունվեց բանաձև Երուսաղեմի խնդրի մասին: Այս բանաձևը դատապարտում էր Երուսաղեմը Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու մասին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունը: Կողմ քվեարկած երկրների թվում էր նաև Հայաստանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում