«Դահուկներս հասան: Շնորհակալություն Օլիմպիական կոմիտեին և Գագիկ Ծառուկյանին 1 զույգ մարզակոշիկ և 1 զույգ դահուկների համար:
Ես արդեն վերսկսել եմ մարզումները»,- Ֆեյսբուքյան իր էջում գրել է հայ լեռնադահուկորդ Աշոտ Կարապետյանը:
Հիշեցնենք, որ նախօրեին 23-րդ ձմեռային Օլիմպիական խաղերի մայրաքաղաք Փհենչհանում գտնվող լեռնադահուկորդը հայտարարել էր, որ իր դահուկները կոտրվել են, և ինքը օրեր շարունակ չի մարզվում:
Կարապետյանը Օլիմպիական խաղերում ելույթ կունենա 18-ին և 22-ին հսկա ոլորավայրէջք և հատուկ ոլորավայրէջք ձևերում: