Կառավարությունը փոփոխություններ կատարեց նախկինում ընդունած որոշումներից մեկում՝ պայթուցիկ նյութերի, պայթեցման սարքավորումների առևտրի և պայթեցման աշխատանքների կատարման լիցենզավորման կարգը կանոնակարգելու նպատակով:
«Արդյունքում կպարզեցվեն լիցենզավորման գործընթացի համար անհրաժեշտ պայմանները, տնտեսվարողների համար կստեղծվեն նպաստավոր պայմաններ»,- ասաց ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ Արա Նազարյանը:
Մասնավորապես, առաջարկվում է այդ աշխատանքների կատարման լիցենզիայի տրամադրման ժամկետը 23 աշխատանքային օրվա փոխարեն սահմանել՝ 20 աշխատանքային օր: