Կառավարությունն ընդունել է որոշում, որով առաջարկվում է «Գեոէկոնոմիկա» ՓԲԸ-ի 100 տոկոս պետական բաժնեմասն ուղղակի վաճառքի ձևով ներկայացնել մասնավորեցման ընկերության կոլեկտիվին: ՀՀ պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանը նշեց, որ ընկերությունն իրականցնում է օգտակար հանածոների հանքավայրերի երկրաբանության, որոնման, հետախուզման և երկրաբանա-տնտեսագիտական գնահատման, ընդերքի օգտագործման հետ կապված հարաբերությունների կատարելագործման նպատակով նորմատիվ փաստաթղթերի մշակման, ինչպես նաև ՀՀ հանքահումքային հենքի վիճակի վերլուծության և նրա զարգացման հեռանկարների կանխատեսման աշխատանքներ:
«Գեոէկոնոմիկա» ՓԲԸ-ի բաժնետոմսերի վաճառքի գնի 70 տոկոսը պետք է ուղղվի Հայաստանի Հանրապետության պետական բյուջե, իսկ 30 տոկոսը՝ համապատասխան համայնքի ֆոնդային բյուջե, ըստ գույքի գտնվելու վայրի»,- ասաց Սահակյանը:
Պետգույքի կառավարման վարչության պետի համոզմամբ, մասնավորեցումը կնպաստի ընկերության նորմալ գործունեության վերականգնմանը: