Thursday, 25 04 2024
10:15
ԱՄՆ-ն պատասխանատվություն ունի կանխելու ևս մեկ Հայոց ցեղասպանություն․ կոնգրեսականների ապրիլքսանչորսյան հայտարարությունները
10:01
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Անկարան կրկին առաջարկում է 1915-ը թողնել պատմաբանների դատին. նույն ժխտողական թեզերն են
Կամո գյուղում ավտոտնակ է այրվել
Աշխարհի առաջին մասոնական կառույցը այստեղ է՝ ոգեկոչելու ցեղասպանության զոհերի հիշատակը
Տեղումներ չեն սպասվում
«Աշխարհի մեջ երկու հայ հանդիպեն, փոքրիկ Հայաստան դուրս կգա»
«Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞ւմ հորդորով են «զադնի դրել». «Հրապարակ»
Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ»
«Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱՄՆ պետքարտուղարությունը դատապարտել է դատական համակարգում առկա վիճակը. «Ժողովուրդ»
Գերիների հարցով կակտիվանան. «Հրապարակ»
Հանիրավի տուգանք գրելու համար՝ պարեկային ծառայութան ղեկավարը պարտվել է դատարանում. «Ժողովուրդ»
Ալիեւը փրկե՞լ է Աղալարովներին Պուտինից. ի՞նչ գնով
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական

Դիվանագիտական դպրոցի ունկնդիրներին ներկայացվել է e-civil էլեկտրոնային համակարգը

ՀՀ արդարադատության նախարարությունը փետրվարի 15-ին հյուրընկալել էր ՀՀ ԱԳՆ դիվանագիտական դպրոցի ունկնդիրներին՝ դպրոցի տնօրեն, արտակարգ և լիազոր դեսպան Վահե Գաբրիելյանի և ՀՀ ԱԳՆ հյուպատոսական վարչության պետ Վլադիմիր Կարմիրշալյանի գլխավորությամբ: ՀՀ ԱՆ քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության պետ Անի Մխիթարյանը դպրոցի ունկնդիրներին է ներկայացրել ՔԿԱԳ ոլորտում էլեկտրոնային համակարգերի ներդրմանն ուղղված ՀՀ արդարադատության նախարարության աշխատանքները՝ մասնավորապես անդրադառնալով e-civil, e-health, e-apostille էլեկտրոնային համակարգերին:

Ինչպես տեղեկացրին ՀՀ արդարադատության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Անի Մխիթարյանի խոսքով՝ 2014 թվականի սեպտեմբերի 30-ից ներդրված և Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում գործող e-civil համակարգի շնորհիվ այսօր բոլոր 52 ՔԿԱԳ տարածքային մարմիններն իրենց գործառույթներն իրականցնում են բացառապես Էլեկտրոնային համակարգով:

«Այսօր արդեն համակարգի շնորհիվ, որը համակցված է ՀՀ ոստիկանության բնակչության պետական ռեգիստրի էլեկտրոնային համակարգին, չեն կարող գրանցվել կրկնակի ծնունդներ, կրկնակի ամուսնություններ, չեն կարող կատարվել մեխանիկական սխալներ, որոնք բնորոշ էին նախկինում գրանցված ակտերին: Էլեկտրոնային կառավարումը և դրա համակցումը պետական այլ մարմինների էլեկտրոնային համակարգերին նվազեցրել է փաստաթղթաշրջանառության հետ կապված վարչարարությունը, կրճատել է գործառույթների ժամկետները: Մասնավորապես, մենք ծննդյան, ամուսնության, ամուսնալուծության և մահվան վերաբերյալ տեղեկատվությունն այսօր իրական ռեժիմով փոխանցում ենք բնակչության պետական ռեգիստրին, Ազգային վիճակագրական ծառայությանը, վարկային բյուրոներին և այլն», – նշել է Ա. Մխիթարյանը՝ հավելելով, որ e-civil-ի շնորհիվ հնարավորինս նվազեցվել է բյուրոկրատական քաշքշուկը, քաղաքացիների համար ստեղծվել են առավել մատչելի և որակյալ գործընթացներ:

Գործակալության պետի տեղեկացմամբ, e-civil համակարգի և e-health ենթահամակարգի հետ համակցման շնորհիվ քաղաքացիները, դիմելով ՔԿԱԳ տարածքային մարմիններ ծնունդ և մահ գրանցելու համար, այլևս պարտավոր չեն ներկայացնել բժշկական վկայականներ ստորագրված և կնքված բժշկական կազմակերպությունների կողմից: E-health համակարգում բժշկի կողմից լրացված բժշկական վկայականն արդեն իսկ իրական ռեժիմում հասանելի է ՔԿԱԳ տարածքային մարմիններին: Քաղաքացիներն ընդամենը ներկայացնում են բժշկական կազմակերպության կողմից տրված կտրոնը, որի վրա գեներացված հսկիչ համարի շնորհիվ բժշկական վկայականը գեներացվում է e-civil համակարգում:

2017 սեպտեմբերին e-civil-ը նաև համակցվեց ՀՀ սոցիալական ապահովության ծառայության էլեկտրոնային համակարգի հետ: Երկու համակարգերի համակցման առաջին փուլում հնարավորություն է ընձեռվել քաղաքացիներին ծննդյան նպաստների դիմումները ներկայացնել էլեկտրոնային եղանակով՝ Քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմիններում: Անի Մխիթարյանի խոսքով, արդարադատության և սոցիալական ոլորտների էլեկտրոնային համակարգերի համակցումը հանգեցրել է վարչարարության նվազեցմանը, պետական մարմինների կողմից մատուցվող ծառայությունների որակի նկատմամբ քաղաքացիների գոհունակության բարձրացմանը՝ հաշվի առնելով վերջիններիս կողմից և՛ ժամանակի, և՛ գումարի խնայողությունը:

ՔԿԱԳ գործակալության պետը ներկայացրել է նաև ՀՀ արդարադատության նախարարության կողմից ներդրված էլեկտրոնային ապոստիլի՝ www.e-apostille.am համակարգը, որը հնարավորություն է ընձեռում ստուգել փաստաթղթերի իսկությունը:

ՀՀ ԱԳՆ հյուպատոսական վարչության պետ Վլադիմիր Կարմիրշալյանը և Անի Մխիթարյանը անդրադարձել են նաև e-consular հյուպատոսական էլեկտրոնային համակարգի ամբողջական համակցմանը e-civil-ին, որի շնորհիվ օտարերկրյա պետություններում ՀՀ հյուպատոսական հիմնարկները ՔԿԱԳ գործառույթները կիրականացնեն նույնպես e-civil համակարգով՝ օգտվելով միասնական էլեկտրոնային գրանցամատյանից:

ՀՀ ԱԳՆ հյուպատոսական վարչության պետ Վլադիմիր Կարմիրշալյանը բարձր է գնահատել Արդարադատության նախարարության ՔԿԱԳ գործակալության հետ ակտիվ համագործակցությունը և հույս հայտնել, որ փոխգործակցությունը կլինի շարունակական: Հանդիպման ավարտին Դիվանագիտական դպրոցի ունկնդիրները, e-civil համակարգի ուսումնական մասի շրջանակում, փորձարկել են ծննդյան, ամուսնության ակտի գրանցման և ստուգման գործընթացը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում