Friday, 19 04 2024
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար
Արցախի ԱԺ-ն ՌԴ համապատասխան կառույցների հետ անհապաղ քննարկումներ է խնդրում սկսել
Երևանն ու Բաքուն 4 գյուղի հատվածում պայմանավորվել են սահմանազատման հարցում
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Հարսնաքար», «Բյուրեղ», տներ, մեքենաներ, միլիարդներ. Դատախազությունը պահանջում է Ռ. Հայրապետյանից
Հայաստանում կգործի ժամանակավոր նպաստների թերթիկների ձևակերպման միասնական հարթակ
19:30
ԱՄՆ պետքարտուղարը խոսել է Ուկրաինային օգնություն տրամադրելու ուշացման հետևանքների մասին
Ամփոփվել են ՀՀ քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում Պետական վերահսկողական ծառայության ուսումնասիրությունների արդյունքները
19:10
Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով
19:00
Սպիտակ տան ներկայացուցիչն ու Ուկրաինայի վարչապետը քննարկել են ռեֆորմները
ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Իսմայիլ Հանիեն կայցելի Թուրքիա
18:40
G7-ի երկրները մտադիր են շարունակել ռազմական, ֆինանսական և քաղաքական օգնությունը Կիևին
18:30
Հնդկաստանը Ֆիլիպիններին հրթիռներ է վաճառում
18:20
Ալիևն ու Շոլցը կհանդիպեն
«4 գյուղերով» Փաշինյանը Ալիևին քարշ է տալիս սահմանազատման գործնթացի մեջ
ՀՀ համար Լավրովը՝ «բլիթ», Զախարովան՝ «մտրակ»
18:10
Ալիևն ու Պուտինը կհանդիպեն ապրիլի 22-ին
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
18:01
ԵՄ-ը կարող է Ուկրաինային Patriot համակարգեր տրամադրել
Ռուս խաղաղապահների «սուրբ տեղի» դատարկությունը
Սահմանազատման հանձնաժողովները մի շարք կարևոր հարցերում պայմանավորվածության են եկել
«ՌԴ-ն նոր բանակցությունների դեպքում չի դադարեցնի ռազմական գործողությունները». Լավրով
208 մլն դրամի անարդյունավետ ծախս. ՊՎԾ-ն խախտումներ է հայտնաբերել դպրոցաշինության ոլորտում
Իրանն ու Իսրայելը կդադարեն ուղիղ հարվածներ հասցնել. CNN
17:46
Ուկրաինան հայտնել է, որ Դնեպրոպետրովսկի մարզի գնդակոծության հետևանքով կա 8 զոհ
Առաջին անգամ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, չորս գյուղերի հատվածում, գոյություն կունենա սահմանազատված պետական սահման. Վարչապետի աշխատակազմ
Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները
Հուշանվեր-թղթադրամների իրացման նոր դեպքեր
17:30
G7-ի երկրները կքննարկեն Իրանին Իսրայելի ենթադրյալ հարվածի շուրջ ստեղծված իրադրությունը
Օտարերկրացի 19-ամյա աղջիկը ճանաչվել է անմեղսունակ. նախաքննությունն ավարտվել է

Երևանի ակնարկը Վաշինգտոնին

ԱՄՆ ֆինանսների նախարար Սթիվեն Մնուչինը երեկ ԱՄՆ Սենատում հայտարարել է, որ մոտ ապագայում կհրապարակվեն հարուստ ռուսաստանցիների նկատմամբ պատժամիջոցները:

«Մենք ակտիվ աշխատում ենք այդ պատժամիջոցների վրա: Դրանք կհրապարակվեն մոտ ապագայում»,- ասել է Մնուչինը Սենատի ֆինանսական հարցերով հանձնաժողովին՝ բյուջեի վերաբերյալ լսումների ժամանակ:

Խոսքը ռուսաստանցի այն մեծահարուստների մասին է, ովքեր ընդգրկված են, այսպես կոչված, «Կրեմլի ցուցակում»: Դրանում ներառված է նաև Սամվել Կարապետյանի անունը, որը մեծ դերակատարություն ունի Հայաստանի տնտեսության մեջ: Այսպիսով` ի դերև եղան ռուսական պրոպագանդայի այն հետևողական պնդումները, թե «Կրեմլի ցուցակը» զուտ քարոզչական նշանակություն ունի և դրան չեն հետևելու կոնկրետ պատժամիջոցներ. Վաշինգտոնում արդեն երեկ խոսել են, ըստ էության, կայացված որոշման մասին: Ի դեպ, Հայաստանի արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանն այսօր փորձել է «խմբագրել» ամերիկացիներին` ասելով, թե իր տեղեկություններով՝ Սամվել Կարապետյանի անունն ամերիկյան «սև ցուցակում» չկա: Սա հայկական դիվանագիտության սովորական ձեռագիրն է` ցանկալին մատուցել իրականության տեղ և ձևացնել, թե Հայաստանին ուղղակի կամ անուղղակի սպառնացող մարտահրավերները չեզոքացված են: Մինչդեռ` եթե Հայաստանի իշխանությունների և Սամվել Կարապետյանի հարաբերություններն իսկապես կառուցված են փոխադարձ վստահության վրա, ապա կարելի է հեշտությամբ խուսափել ամերիկյան հնարավոր պատժամիջոցների հետևանքներից, եթե ռուսաստանահայ գործարարը իր բիզնեսը դիվերսիֆիկացնելու միջոցով կապիտալը ներդնի Հայաստանի տնտեսության մեջ` նպաստելով նաև վերջինիս զարգացմանը:

Նույն իներցիոն տրամաբանության մեջ Շավարշ Քոչարյանը չափազանցված է համարում վտանգը, որ Վաշինգտոնը Հայաստանի դեմ կարող է պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի հետ ռազմատեխնիկական նշանակալի գործարքներ կնքելու պարագայում: Նա նշել է, որ չկա հասունացած հարց, որը պահանջի բանակցություններ թե՛ ռուսական, թե՛ ամերիկյան կողմի հետ` ավելացնելով, թե Հայաստանը շահագրգիռ է պահպանել հարաբերությունները Ռուսաստանի հետ փոխգործակցության դաշտում, որը մեր երկրի անվտանգության կարևոր բաղադրիչն է:

Շավարշ Քոչարյանի պնդումները համարժեք չեն, որովհետև ԱՄՆ իշխանությունները պաշտոնապես ծանուցել են Երևանին հնարավոր պատժամիջոցների վտանգի մասին: Եթե Հայաստանի արտաքին քաղաքականության կարևոր դեմքերից մեկը նույնիսկ դրանից հետո ասում է, որ մտահոգվելու և անգամ Մոսկվայի ու Վաշինգտոնի հետ բանակցելու անհրաժեշտություն չունենք, ապա առնվազն պետք է ակնարկեր այլընտրանքային ճանապարհների մասին, որոնց միջոցով հնարավոր է ապահովել Հայաստանի անվտանգությունը: Սակայն Քոչարյանը նման ակնարկ անգամ չի անում` շարունակելով պնդել սպառազինության ոլորտում Ռուսաստանի հետ հարաբերությունները պահպանելու անհրաժեշտության մասին: Սա տողատակով մեսիջ է Վաշինգտոնին, որ եթե Հայաստանը կանգնեցվի երկընտրանքի առջև, ապա գերապատվությունը տրվելու է Մոսկվային:

Հայաստանի իշխանությունները չեն էլ մտածում արտաքին քաղաքականությունը, անվտանգության համակարգը դիվերսիֆիկացնելու մասին, եթե նույնիսկ իրական է ամերիկյան պատժամիջոցների վտանգը: Ավելին` Քոչարյանի խոսքի տողատակում ակնարկ կա Վաշինգտոնի ուղղությամբ, որ ԱՄՆ-ն ամբողջովին կկորցնի ազդեցությունը Հայաստանում, եթե որոշի պատժամիջոցներ կիրառել մեր երկրի նկատմամբ:

Սա, իհարկե, Հայաստանի իշխանությունների անզորության հետևանք է, մյուս կողմից` Երևանում իրական են համարում ռուսական սպառնալիքը և գուցե ակնկալում են Վաշինգտոնից ստանալ անվտանգության ապահովման այլընտրանքային առաջարկներ: Այս համատեքստում իրապես կարևոր է հասկանալ, թե Վաշինգտոնը սահմանափակվում է բացառապես Ռուսաստանի ռազմաարդյունաբերական համալիրի դեմ պատժամիջոցներո՞վ, թե՞ հնարավոր սանկցիաները տվյալ դեպքում առիթ են Հարավային Կովկասի դեմիլիտարիզացիային հասնելու համար:

Ցանկացած պարագայում Հայաստանն ակտիվ դիվանագիտական շփումների անհրաժեշտություն ունի բոլոր իրավիճակների համար այլընտրանքային լուծումներ ունենալու համար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում