«Մեր մարզիկի գույքի խնդիրը լուծված է: մեկ զույգ դահուկ և կոշիկ Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի կողմից մեկ զույգ դահուկ Հայաստանի դահուկային սպորտի ֆեդերացիայի կոմից:
Հատուկ շնորհակալություն եղբորս Մոսկվայից տեղափոխումն ապահվելու համար, ինչպես նաև Fischer and Fischer Russia ընկերությանը աջակվության համար»,- Ֆեյսբուքյան իր էջում գրել է Հայաստանի դահուկասպորտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Գագիկ Սարգսյանը:
Հիշեցնենք, որ նախօրեին 23-րդ ձմեռային Օլիմպիական խաղերի մայրաքաղաք Փհենչհանում գտնվող լեռնադահուկորդ Աշոտ Կարապետյանը հայտարարել էր, որ իր դահուկները կոտրվել են, և ինքը օրեր շարունակ չի մարզվում: