Friday, 29 03 2024
Հալեպի վրա Իսրայելի հարձակման հետևանքով զոհվել է 36 մարդ. Al Hadath
11:15
Ռուսական խոշոր հարձակումը կլինի մայիսի վերջին
Բեգլարյանը սպառնացել է նորակառույցի սեփականատերերին իր առանձնատուն բացվող տեսարանի համար
«Միրզոյանի հետ վերջին անգամ շփվել եմ Սկոպյեում․ մենք էինք նախաձեռնել այն». Լավրով
Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարներն առաջիկայում կրկին կհանդիպեն
«Հայկական ղեկավարությունը սկսում է արտահայտել այնպիսի գաղափարներ, որոնցով Փաշինյանը ձևավորել էր իր «Ելք» շարժումը». Լավրով
«Փաշինյանը միշտ մեզնից խնդրել է չմոռանալ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը». Լավրով
10:45
«Բրյուսելի հանդիպումը կկենտրոնանա Հայաստանի տնտեսական կայունության վրա». Միլլեր
«Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները Հայաստանում արգելափակվել են
Թումանյան փողոցում ծառի ճյուղն ընկել է էլեկտրական լարերի վրա
Սուրեն Պապիկյանը հետևել է «Բաղրամյան» զորավարժարանում անցկացված զորախաղերին
10:15
Նավթի գներն աճել են. 28-03-24
Լուրերի առավոտյան թողարկում 10:00
Քարաթափում Լանջազատ գյուղի մոտակայքում
Սյունիքի միջանցքի հարցը չլուծվեց՝ անցան Տավուշ. ռուս-ադրբեջանական նոր խաղեր
Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է
Եվլախը իր ճակատին դաջած անձը գուցե հրահանգ ունի ազգամիջյան բախումներ հրահրելու
Տեղումներ չեն սպասվում
Կա ահաբեկչության վտանգ․ ՌԴ հատուկ ծառայությունները հիբրիդային պատերազմ են մղում Հայաստանի դեմ
Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են. «Հրապարակ»
Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել. «Ժողովուրդ»
Իշխան Սաղաթելյանի հոր նկատմամբ դատախազությունը հարուցել է քրեական հետապնդում. «Հրապարակ»
Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում. «Ժողովուրդ»
Նիկոլ Փաշինյանը ոչինչ չի խնայում իր անձնական պաշտպանությունն անխոցելի դարձնելու համար. «Հրապարակ»
Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին. «Ժողովուրդ»
Ովքե՞ր են ընդգրկված լինելու Հայկ Մարությանի նոր կուսակցությունում. «Ժողովուրդ»
Էրդողանի կասկածները եւ խաղաղությունն ու պատերազմը Կովկասում
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին

«Բրիտանացի» Արմեն Սարգսյանի եվրասիական ընտրությունը

Այսօր երեկոյան տեղի է ունենալու ՀՀԿ Գործադիր մարմնի նիստը, և ենթադրվում է, որ այն ֆորմալացնելու է Արմեն Սարգսյանի առաջադրումը Հայաստանի նախագահի պաշտոնում: Չնայած բովանդակային հարթության վրա, կարծես թե, ամեն ինչ պարզ է, և նախընտրական այս շոուն բեմականացվեց ընդամենը «ընդարձակ մեծամասնությամբ» ընտրության համար համապատասխան ֆոն ապահովելու համար:

Արժեքային կողմնորոշումների, դիրքորոշումների առումով ո՞վ է Արմեն Սարգսյանը: Այս հարցի պատասխանը մեր հասարակությունը չուներ մինչև Արմեն Սարգսյանի տասնյակ հանդիպումները և չունի նաև այսօր, երբ Սերժ Սարգսյանի թեկնածուն հազարավոր կիլոմետրեր կտրեց և աշխարհի բոլոր անկյուններում, կարծես թե, հանդիպեց հայկական բոլոր շրջանակների հետ: Իրականում Սարգսյանը, չնչին բացառություններով, գերադասեց հանդիպել միայն յուրայինների հետ, պատասխանեց յուրային լրատվամիջոցների հարցերին: Նրա հասցեին հնչեցին գովեստի խոսքեր, գրեթե բոլորը հիացմունքով խոսեցին Սերժ Սարգսյանի իմաստուն որոշման մասին, ու այդպես էլ մեկ ամսվա ընթացքում մենք անհաղորդ մնացինք ապագա նախագահի քաղաքական դիրքորոշումներին:

Սերժ Սարգսյանն իրապես հաջողել է «ապաքաղաքական» թեկնածուի ընտրության հարցում, և մարտի 2-ին Ազգային ժողովը հերթական անգամ նվաստացվելու է՝ խորհրդարանական մոդելի անցման շեմին դառնալով «ընդարձակ մեծամասնության» փորձարկման օբյեկտ:

Երեկ Արմեն Սարգսյանը հանդիպել է Ազգային ժողովի «Ելք» խմբակցության պատգամավոր Արտակ Զեյնալյանի հետ։ Հիշեցնենք, որ «Ելք» խմբակցությունը նախագահի թեկնածու էր ցանկանում առաջադրել հենց Արտակ Զեյնալյանին, սակայն դա հնարավոր չեղավ, որովհետև «Ծառուկյան» դաշինքի մերժողական պատասխանից հետո ակնհայտ էր, որ Զեյնալյանը չի կարող ունենալ առաջադրման համար անհրաժեշտ 27 պատգամավորների աջակցություն: Երեկվա հանդիպումը նախաձեռնել է Արմեն Սարգսյանը, և այդպես էլ անհայտ է, թե որն է նրա նախաձեռնության մոտիվը, մանավանդ, որ Զեյնալյանը, միևնույն է, նախագահի թեկնածու չի լինելու և արդեն հանդիպել է ՀՀԿ-ի պոտենցիալ թեկնածուին, երբ վերջինս հյուրընկալվել էր «Ելք» դաշինքին:

Արմեն Սարգսյանը և Արտակ Զեյնալյանը արդար և կոռեկտ մրցակցության շուրջ պայմանավորվելու խնդիր չունեին, որովհետև համարժեք չեն նրանց կարգավիճակները: Այս հանդիպումը քաղաքական իմաստ կարող էր ունենալ միայն մի պարագայում՝ եթե դրա ավարտից հետո Արմեն Սարգսյանը հրապարակավ հայտարարեր, որ չի պատրաստվում մասնակցել նախագահական ընտրություններին, որովհետև դրանցում բացակայում են այլընտրանքը, մրցակցությունը: Սարգսյանի այդ մեկ հայտարարությունը բավարար կլիներ, որ բոլորը բացահայտեին նրա արժեքային համակարգը, նրա կերպարի մեջ տեսնեին արևմտյան քաղաքական մշակույթի կրողին, ով Հայաստան է վերադառնում պետական համակարգի արդիականացման, օլիգոպոլ համակարգի դեմ ձեռնոց նետելու քաղաքական ծրագրով:

Արմեն Սարգսյանն անցած մեկ ամսում ուներ ընտրության հնարավորություն՝ դառնալ երկրի չորրորդ նախագահ՝ սեփական ծրագրով ու տեսլականով, կամ մնալ Սերժ Սարգսյանի ձևակերպած «ընդարձակ մեծամասնության» ընտրյալը՝ ինտեգրվելով գործող համակարգին: Արմեն Սարգսյանը կատարեց իր ընտրությունը՝ բացահայտելով, որ իրապես եվրասիական քաղաքական ավանդույթների կրող է:

Թերևս Արմեն Սարգսյանը ճիշտ էր ասում, որ ինքը ոչ թե Երրորդ հանրապետության՝ չորրորդ, այլ Չորրորդ հանրապետության առաջին նախագահն է: Երրորդ հանրապետություն իսկապես արդեն գոյություն չունի, որովհետև պետական, քաղաքական համակարգերը երբեք այսքան նվաստացված չեն եղել՝ հանդուրժելու համար նոր նախագահի ընտրությունն ընդամենը մեկ մարդու կողմից:

Լուսանկարը՝ Photolure-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում