Եվրոպա լիգայի խաղակության 1/16-րդ եզրափակչի առաջին խաղում այսօր Լոնդոնի «Արսենալը» կհյուրըկալվի շվեդական «Էսթերսունդին»:
Բուքմեյքերներն այս խաղում ահամահավականը համարում են «Արսենալի» հարձակվող Դենի Ուելբեքի գոլ խփելու հնարավորությունը: Այն գնահատված է 2 գործակցով: Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանի գոլ խփելու համար սահմանված է 2․2 գործակից:
Գոլ խփելու հավանական թեկնածուների եռյակը եզրափակում է Մեսութ Օզիլը՝ 2․5 գործակցով:
Հիշեցնենք, որ այս խաղում բուքմեյքերական ընկերությունները ֆավորիտ են համարում հյուրերին: «Արսենալի» հաղթանակը գնահատված է 1.5, ոչ-ոքին՝ 4.3, իսկ շվեդական թիմի հաղթանակը՝ 5.8 գործակցով: