Saturday, 20 04 2024
19:30
ԱՄՆ–ն համաձայնել է զորքերը դուրս բերել Նիգերից
ԵՊՀ մի խումբ դասախոսներ այցելել են ՊՆ զորամաս
19:00
ԱՄՆ-ի Սենատը հաստատել է օտարերկրացիների հսկողության մասին օրենքը
Երևանում քաղաքացին երկորրդ հարկից ընկել է նկուղային մակարդակում գտնվող հորը
18:30
Ֆինլանդիան ԵՄ-ից փող է խնդրել Ռուսաստանին սահմանակից շրջանների համար
18:15
Սերբիան դեմ կլինի ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայում Սրեբրենիցայի վերաբերյալ սպասվող բանաձեւին
Համապարփակ պաշտպանության ունակ է համախմբված ժողովուրդը. այն, ինչ մեզ պակասում է
Փրկարարներն Աբովյան քաղաքից Նուբարաշեն տանող ճանապարհի հարակից ձորակից դի են դուրս բերել
Իրանը ռևերանս արեց ՌԴ-ին և Թուրքիային. ԵՄ ներկայության ընդլայնումը միանշանակ խնդիրներ է բերելու
ԵՄ անդամ դառնալու դեպքում Վրաստանը կվերանայի «օտարերկրյա գործակալների մասին» օրենքը
Արևմուտքը չի ուզում տեսնել փլուզվելու գնով շրջադարձ կատարող Հայաստան
Ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնման միջոցառումները շարունակվում են
Ինչ հարց են լուծել Հայաստանն ու Ադրբեջանը
Թուրքիան և Եգիպտոսը համակարգում են Գազայի հատված օգնություն հասցնելու ջանքերը․ Հաքան Ֆիդան
16:30
Դելիմիտացիա Տավուշում. ռիսկեր և հնարավորություններ
16:15
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը պատրաստվում է հաստատել Ուկրաինային շուրջ 61 մլրդ դոլարի ռազմական օգնության փաթեթը․ BBC
16:00
ԱՄԷ-ն կարծում է, որ Պաղեստինի անդամակցությունը ՄԱԿ-ին կնպաստի տարածաշրջանում խաղաղ գործընթացին
Դպրոցում աշակերտը պնևմատիկ ատրճանակով կրակոց է արձակել իր հետ վիճաբանողների ուղղությամբ
Գազայի հատվածում Իսրայելի օպերացիայի հետևանքով մեկ օրում 37 մարդ է զոհվել
Ժողովուրդ ջան, ձեզ խաբող չկա, ձեր հետևից սև գործ անող չկա. Վահե Ղազարյան
Պատրաստվում ենք դե յուրե հիմնավորել Արծվաշենի՝ Հայաստանի մաս լինելը. վարչապետ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանապահ ծառայությունների ղեկավարները պետք է պայմանավորվեն, թե ծառայությունը ոնց են իրականացնելու. Փաշինյան
Պետք է երկուստեք ապահովենք, որ սահմանի երկու կողմերում մարդիկ ապահով ապրեն. ՀՀ վարչապետ
Փաշինյանը վստահեցրեց՝ եթե սահմանազատման գործընթացում ինչ-որ տների հետ կապված խնդիր լինի, պետությունը նոր տներ կկառուցի
Կան ուժեր, որոնք ուզում են, որ Հայաստանի պետականությունը զարգանա ֆորպոստի տրամաբանությամբ․ Նիկոլ Փաշինյան
Փաշինյանը կարծում է, որ Հայաստանի ու Ադրբեջանի վերջին պայմանավորվածությունը նվազեցրել է անվտանգային ռիսկերը սահմանի երկայնքով
Սա ձեռքբերում է Ադրբեջանի համար, բայց սա էական ձեռքբերում է նաև Հայաստանի համար․ Նիկոլ Փաշինյան
Վրաստանում շարունակվում են բողոքի ակցիաներն՝ ընդդեմ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի
ԵՄ առաքելությունը քննադատողները աջակցում են Հայաստանի անվտանգության թշնամիներին
13:50
Ռուսաստանը հարվածներ է հասցրել Զապորոժիեի արդյունաբերական ենթակառուցվածքին

Հայաստանն այլ ելք չունի. ԱՄՆ հետախուզության հետքերով

ԱՄՆ ազգային հետախուզության զեկույցը կամ դրանում արցախյան խնդրին անդրադարձը Հայաստանում դարձել է բավականին մեծ ուշադրության առարկա: ԱՄՆ-ի հետախուզական ծառայությունների՝ Կենտրոնական հետախուզական վարչության, Հետաքննությունների դաշնային բյուրոյի և Ազգային անվտանգության գործակալության ղեկավարները փետրվարի 13-ին մասնակցել են Սենատի հետախուզության հարցերով հանձնաժողովի լսումներին, որտեղ ներկայացրած զեկույցում ասվում է 2018 թվականին Ղարաբաղի շուրջ լարվածության ռազմական խոշոր բախման վերաճելու կամ պարզապես լայնածավալ պատերազմի վտանգի մասին:

Միանգամայն բնական է, որ Հայաստանի հասարակությունը շատ զգայուն է այդօրինակ կանխատեսումների կամ ահազանգերի հանդեպ, և հատկապես, եթե խոսքը այնպիսի կառույցների մասին է, ինչպիսին ԱՄՆ հետախուզությունն է: Խնդիրը, սակայն, այն է, որ այս կանխատեսումը ամենևին նոր կամ արտառոց չէ և եղել է նաև նախորդ տարվա զեկույցում: Այլ կերպ ասած՝ խոսքն, այսպես ասած, աքսիոմատիկ վտանգի մասին է, որ բխում է դեմ դիմաց կանգնած երկու բանակների, շարունակվող սպառազինության, խրամատային պատերազմի իրողություններից: Այսինքն՝ ԱՄՆ հետախուզությունն արձանագրում է ընդամենը առկա իրավիճակը և դրանից եզրակացնում, որ եթե կա այդպիսի վիճակ, ուրեմն կա պատերազմի վտանգ:

Այդ պարագայում, որքան էլ տարօրինակ թվա, առավել նախընտրելի է ահազանգել պատերազմի վտանգի մասին, քան հակառակը: Որովհետև ահազանգելը, խոշոր հաշվով, ստեղծում է մի իրավիճակ, մի ռեժիմ, որտեղ այսպես, թե այնպես ձևավորվում են կանխարգելիչ ռեակցիաներ, ձևավորվում է այնպիսի մթնոլորտ, որը հակազդում է պատերազմի աքսիոմատիկ վտանգին: Եվ այս դեպքում էլ, ըստ էության, կա ոչ թե խուճապի, այլ եզրահանգումների, հետևությունների և գործողությունների կարիք:

Եթե խոսքը վերաբերում է Հայաստանին, ապա այստեղ պետք է գործել ակտիվորեն դիվանագիտական ճակատում և ապահովել քաղաքական դիվերսիֆիկացիա, և պետք է ներսում ապահովել տնտեսական արդյունավետություն, կոռուպցիայի դեմ պայքար և պաշտպանունակության շարունակվող բարձրացում, աճ: Հանրությունն էլ այդ ամենում պետք է կատարի պահանջատիրոջ դեր՝ ոչ թե խուճապի մատնվելով, այլ հեղինակավոր կառույցների կանխատեսումները Հայաստանի իշխանության առաջ դնելով ու էֆեկտիվ կառավարում պահանջելով՝ հանուն անվտանգության և խաղաղության:

Հայաստանն այլ ելք կամ անելիք չունի: Եվ էլի կարող է թվալ տարօրինակ, բայց նույնիսկ գուցե լավ է, որ խաղաղությունն ու անվտանգությունը ապահովելու այլ ելք, քան զարգանալը, քան էֆեկտիվ կառավարվելն ու արդիականանալը, Հայաստանը չունի: Այլ կերպ ասած՝ մենք ստիպված ենք զարգանալ, ստիպված ենք դառնալ արդիական, դառնալ ինքնիշխան, հակառակ դեպքում մենք կստանանք պատերազմ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում