«Թող խոսեն» հաղորդաշարի հերթական թողարկման հյուրերը այս անգամ եղել են Վիտալինա Ցիմբալյուկ–Ռոմանովսկայան, Արմեն Ջիգարխանյանի հոգեզավակը՝ Ստեփանը, ինչպես նաև Ցիմբալյուկ–Ռոմանովսկայայի մայրը՝ Լիդիան։ Հաղորդման եթերում Լիդիան հայտարարել է, որ իր աղջիկը հայտնի դերասանի հետ հարսանիքով չի ամուսնացել։ Նրանք պարզապես գրանցել են իրենց ամուսնությունը։ Նա նաև հայտարարել է, որ ինքը կապ, ձգողություն է զգացել աղջկա և փեսայի միջև, քանի որ երկուսն էլ ստեղծագործ մարդիկ են։ Ինքը՝ Վիտալինան, հայտնել է, որ չի վերցրել ամուսնու ազգանունը հենց նրա պահանջով։
Վիտալինան նաև ասել է, որ իրոք անհանգստանում է Ջիգարխանյանի առողջության համար և այդ պատճառով էլ պատրաստ է «խաղաղությամբ» հարցը լուծել։