Նիդերլանդներում, 18 տարին լրացած բոլոր քաղաքացիներին ընդգրկելու են ներքին օրգանների դոնորների ռեգիստրում, եթե նրանք գրավոր չհրաժարվեն։ Այս մասին հաղորդում է Deutsche Welle-ն։
Օրինագիծը ընդունել է նիդերլանդների խորհրդարանի վերին պալատը։ Օրենքը ուժի մեջ մտնելուց հետո բոլորին երկու տեղեկացում է ուղարկվելու։ Դրանցում քաղաքացիներին առաջարկելու են հրաժարվել մահից հետո ներքին օրգանները պետությանը փոխանցելուց։ Եթե հասցեատերը երկու նամակին էլ չի պատասխանել, նրան ավտոմատ կընդգրկեն ցուցակում։ Սակայն հետո էլ, ցանկացած պահի, կարելի է հրաժարվել։
Deutsche Welle–ն պարզաբանում է, որ դոնորական օրգանների պակասությունը թագավորության բազմամյա խնդիրներից է։