Thursday, 25 04 2024
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 20 սյուն
Հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա պետությունից հափշտակվել է մոտ 263,5 մլն հազ. դրամ. գործն ուղարկել է դատարան
Սիրիայի խորհրդարանի փոխնախագահն աջակցություն է հայտնել ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանագծման գործընթացին
Եվրոպոլը Վրաստանի 9 քաղաքացու է ձերբակալել Եվրոպայի գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության գործով
Զրույց Արման Բաբաջանյանի հետ
19:00
Բուլղարիայի խորհրդարանը պաշտոնանկ է արել խոսնակին
18:50
Եվրոպան պետք է ավելացնի պաշտպանությունը և ցույց տա, որ ԱՄՆ-ի վասալը չէ. Մակրոն
18:40
Վենետիկը մեկօրյա այցելուներից մուտքավճար կգանձի

88-ի շարժում-30. Սերժ Սարգսյանի ու Ռոբերտ Քոչարյանի բացակայությունը

Երեկ Ստեփանակերտում տպավորիչ հանրահավաք-երթով նշանավորեցին արցախյան շարժման 30-րդ տարեդարձը: Ստեփանակերտի զանգվածային միջոցառումը առաջնորդում էին ԼՂՀ գործող և երկրորդ նախագահներ Բակո Սահակյանն ու Արկադի Ղուկասյանը:

Օրվա խորհրդի արժևորման ու ԼՂՀ պատմության ամբողջական ընկալման տեսանկյունից տեղին կլիներ նաև ԼՂՀ առաջին նախագահ Ռոբերտ Քոչարյանի ներկայությունը Ստեփանակերտում: Բայց այնպիսի տպավորություն է, որ Քոչարյանն իրեն առհասարակ մեկուսացրել է այն գործընթացներից, որոնք տեղի են ունենում Հայաստանում և դրա շուրջ: Ամիսներ շարունակ Քոչարյանը և նրա գրասենյակը չեն արձագանքել Հայաստանում և դրա շուրջ տեղի ունեցող որևէ իրադարձության: Օրեր առաջ Քոչարյանի գրասենյակի ղեկավարը տեղեկացրել էր, որ երկրորդ նախագահը բացակայում է հանրապետությունից:

Ռոբերտ Քոչարյանն` իր քաղաքական կարիերայով, պարտական է 88-ի համազգային շարժմանը, որի շնորհիվ պրովինցիալ գործարանի պարտկոմը հայտնվեց Արցախի, ապա Հայաստանի քաղաքական կյանքի օլիմպոսում: Սակայն Քոչարյանի գործունեության հատկապես հայաստանյան հատվածն ուղղված էր հենց 88-ի արժեքների, այն նպատակների ու երազանքների դեմ, որ շարժման տարիներին ձևավորվեցին Ազատության հրապարակում: Գուցե Քոչարյանի վարքագիծը կոնկրետ դրսևորում է ոչ այնքան 88-ի, որքան` դրա հետ ասոցացվող գաղափարների, իդեալների հետ: 88-ի ֆենոմենը դրա համաժողովրդականությունն էր, հասարակության առանցքային դերը քաղաքական օրակարգի և որոշումների կայացման գործընթացում:

Ռոբերտ Քոչարյանի իշխանության կայացումը թե Ղարաբաղում, թե Հայաստանում կայացել է ժողովրդի կամքին հակառակ` ընտրողների ազատությունների և իրավունքների հաշվին: Քոչարյանի արժեքային համակարգի հիմքում ավտորիտար մտածողությունն է և, բնական, նույնիսկ օրինաչափ է նրա մերժողական, արհամարհական վերաբերմունքը 88-ի շարժման ու ցանկացած գործընթացի հանդեպ, որտեղ հիմնական դերը վերապահված է ժողովրդին: Հեղափոխության նկատմամբ «գենետիկ» վախ ունի նաև Սերժ Սարգսյանը, որովհետև 2008-ին նրա նախագահությունն կայացել է, ըստ էության, հեղափոխությունն արյան մեջ խեղդելու հետևանքով:

88-ը, իր ոճով, բովանդակությամբ, դասական հեղափոխություն էր և պատահական չէ, որ Հայաստանում պետական մակարդակով չի արժևորվում համազգային շարժման 30-րդ տարեդարձը: Իշխանության վերնախավում, ամենայն հավանականությամբ, վախեր կան, որ հեղափոխության հետ ասոցացվող անգամ պատմական իրադարձության արժևորումը Հայաստանում կարող է հանրային նոր զարթոնքի ազդակ դառնալ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում