Thursday, 28 03 2024
Մենք Հայաստանին օգնելու պարտականություն ունենք ագրեսորի դեմ պայքարում․ Անն-Լորանս Պետելի հարցազրույցը
Բաքուն «ջրային ագրեսիա» է նախապատրաստում
Ղրղզստանը հայտնել է ՌԴ-ում ահաբեկչություններին մասնակցելու համար երկրի քաղաքացիներին հավաքագրելու փորձերի մասին
Բրյուսելյան սեղանին երաշխիքների փաստաթուղթ կլինի. Բաքվի նկրտումները չեն հաջողվելու
16:07
ՌԴ արտաքին հետախուզության ղեկավարն այցելել է Հյուսիսային Կորեա
Ոսկեպարում սադրիչներ են վխտում. ռուսների ձեռքի գործն է
Գյումրիում հանրային սննդի օբյեկտը կվերսկսի իր գործունեությունը
Այն ինչ ստացանք Արցախում, ստանալու ենք նաև ՀՀ-ում՝ եթե այս տեմպերով շարունակենք. Ստյոպա Սաֆարյան
Մնանք ՌԴ-ի հետ, կմնանք Ռուսաստան-Թուրքիա-Ադրբեջան եռանկյունում, որտեղ խնդիրները կլուծվեն մեր հաշվին
Ավարտվել է Հրազդան քաղաքի 64–ամյա բնակչի սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը
Ո’չ Կոնսերվատորիան, ո’չ «Գոյ» թատրոնը չեն ընդունում ձեր որոշումը. պատգամավորը՝ ԿԳՄՍ նախարարին
Կրթությանը հատկացվող բյուջեն 38%-ով ավելացել է՝ 2023-ի համեմատ. ԿԳՄՍ նախարարի հաշվետվությունը՝ ԱԺ-ում
15:30
Արտասահմանյան ընկերությունների վնասները ՌԴ-ի շուկայից հեռանալու պատճառով գերազանցել են 107 մլրդ դոլարը. Reuters
15:20
«Ռուսաստանը մեկ ամսից ավել գիտեր ահաբեկչության նախապատրաստման մասին». Բուդանով
Ադրբեջանի ՄԻՊ-ը Ստեփանակերտում հանդիպել է այնտեղ մնացած հայերին
Վաշինգտոնի արձագանքը Բաքվի շանտաժին
14:50
Գազայի հիվանդանոցների ⅔-ը չեն գործում. ՄԱԿ
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Ապրիլի 5-ը թույլ չի տա իրագործել ՀՀ-ն կազմաքանդելու ռուս-թուրք-ադրբեջանական համաձայնությունը
14:30
ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել մի շարք ընկերությունների նկատմամբ՝ Հյուսիսային Կորեայի հետ կապերի համար
Վրացի խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդ
14:02
IoT լաբորատորիա` Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14:00
Պուտինը հայտարարել է, որ Ուկրաինային մատակարարված F-16-երն օրինական թիրախ կդառնան՝ անկախ դրանց գտնվելու վայրից
13:30
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարն ընդգծել է, որ Հայաստանը մնում է կազմակերպության դաշնակիցը
«Հայաստան» հիմնադրամը շարունակում է աջակցել Լիբանանում գործող հայկական կրթական հաստատություններին
ФСБ-ի օպերատիվ-հետախուզական աշխատանքները ՀՀ-ում շարունակվում են. Արթուր Սաքունց
«Հայաստանը վերածվել է Արևմուտքի վտանգավոր գործիքի». Զախարովա
13:00
Ուկրաինական նոր օրենքը խտրականություն է դնում ռուսալեզուների, հայալեզուների ու գնչուների նկատմամբ

Երեք խնձոր, որ նետեց Սերժ Սարգսյանը «հեքիաթի» սկզբում, առանց վերջի

Հայաստանում Իրանի դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադին օրերս այցելելով Երևանի պետհամալսարան, և այդ այցի շրջանակում լրագրողների հարցերին պատասխանելով, արել էր մի շարք ուշագրավ հայտարարություններ, այդ թվում՝ Հայաստան-Իրան երկաթուղու վերաբերյալ: Իրանի դեսպանը հայտարարել էր, թե Իրանը կանի պատասխան քայլ, եթե Հայաստանն առաջ գա: Թեհրանի դիրքորոշումը նոր չէ, և Իրանը մշտապես հայտարարել է, որ պատրաստ է կառուցել երկաթուղու իր հատվածը, եթե Հայաստանը գտնի իր հատվածի ներդրողին: Իրավիճակի նրբությունն այն է, որ երկաթուղու հայաստանյան հատվածն է հենց արժեքի առումով ամենաթանկը, քանի որ ամենաերկարն է, որ պետք է կառուցվի, և ամենաբարդն է ռելիեֆի իմաստով:

Հայաստան-Իրան երկաթուղին ծրագիր է, որ 2008 թվականին հռչակեց Սերժ Սարգսյանը, սակայն առ այսօր դրա ուղղությամբ չի կատարված որևէ սկզբունքային քայլ, որը քիչ թե շատ առարկայություն կհաղորդեր այդ ծրագրին: Նախնական գնահատմամբ՝ դրա համար պետք է մոտ 3 միլիարդ դոլար: Կասկած չկա, որ ընթացքում արժեքը կավելանա: Միաժամանակ անկասկած է նաև, որ զուտ առևտրային տեսանկյունից բավականին բարդ է գտնել ներդրող, քանի որ Հայաստան-Իրան երկաթուղին զուտ երկկողմ կամ առավելագույնը եռակողմ՝ Իրան-Հայաստան-Վրաստան նշանակությունից այն կողմ ունի այլընտրանքներ, ավելի էժան, մի մասը արդեն գործող: Այդ տեսանկյունից ակնհայտ է, որ ներդրումը կարող է լինել քաղաքական:

Իսկ ո՞վ Հայաստանում կներդնի 3 միլիարդ քաղաքականության մեջ, եթե, մեղմ ասած, կան կասկածներ, որ Հայաստանը իրականում ռուսական քաղաքականության մաս է, ոչ թե ինքնուրույն քաղաքական սուբյեկտ: Օբյեկտիվ է այդ իրավիճակը, թե սուբյեկտիվ, այլ հարց է, բայց այն կա և, հետևաբար, մեղմ ասած՝ աներկբա է, որ չի լինի Իրան-Հայաստան երկաթուղու ուղղությամբ ներդրող: Ահա այստեղ է, որ խնդիրը պահանջում է Հայաստանի առաջին քայլը և այդ քայլը պետք է լինի ազդակ ոչ միայն Իրանին, այլ նաև հնարավոր այլ շահագրգիռ սուբյեկտների, օրինակ՝ Չինաստանին, որը Երևանում կառուցում է Եվրասիական տարածաշրջանի իր ամենամեծ դեսպանատունը՝ Ռուսաստանում դեսպանատնից հետո: Մեծ դեսպանատունը ամենևին զուտ տարածական հանգամանք չէ, քանի որ մասշտաբը պայմանավորում է նաև ֆունկցիոնալությունը: Այդ տեսանկյունից Չինաստանը Երևանում ըստ էության կառուցում է դիվանագիտական-քաղաքական հաբ՝ հանգույց, կենտրոնակայան, որով թերևս կսպասարկի տարածաշրջանային լայն քաղաքականությունը:

Ըստ այդմ, Չինաստանն առնվազն հավակնորդ է Հայաստանում ռազմավարական նախագծերում «քաղաքական» ներդրում անելու, եթե լինեն ազդակներ: Այստեղ հարցն այն է, որ Հայաստանը բացի նախագահական ուղերձով հռչակելուց, նաև կարողանա կոնկրետ քայլ կատարել ռազմավարական այդ նախագծի ուղղությամբ: Ասել կուզի, եթե, օրինակ, Հայաստանը տարեկան թեկուզ տասը մետր կառուցեր երկաթուղին, սակայն շատ հստակ, հետևողական, ասելով և անելով, պլանավորելով նաև հետագա տարիների համար, թեկուզ 50 տարվա հաշվարկով, դա կլիներ իսկապես ազդեցիկ մեսիջ բոլոր այն հնարավոր ուժային կենտրոններին, որոնք կարող են քաղաքական առումով շահագրգռված լինել Հայաստանի հետ ռազմավարական գործընկերության հարցում:

Իրանի դեսպանի ակնարկը այդ իմաստով շատ թափանցիկ է՝ կատարել գործնական քայլ, որպես ինքնուրույն քաղաքականության հավաստիացում: Ընդ որում, այստեղ խնդիրը միայն ինչ-որ մեկին ինչ-որ բան ապացուցելը չէ, այլ նաև այն, որ Հայաստանն ու հայությունը նախ իրենք պետք է իրենց ինչ-որ բան ապացուցեն, ռազմավարական համազգային նախաձեռնություն մշակելու, ձևակերպելու և իրականացմանը ձեռնամուխ լինելու կարողություն: Կրկնենք, որ խնդիրը ամենևին քայլերի մասշտաբը և դիամիկան չէ, այլ ռացիոնալ հետևողականությունը, եղած ռեսուրսների շրջանակում քայլ առ քայլ առաջ գնալու համոզիչ գործընթացը: Դա ունենալու է թե՛ ներքին, թե՛ արտաքին գեներատիվ կարողություն և էֆեկտ: Ընդ որում, տվյալ պարագայում խնդիրն անգամ Հայաստան-Իրան երկաթուղին էլ չէ, այլ որևէ այլ ռազմավարական նշանակության նախագծի իրականացում, որով կապրի երկիրը, հասարակությունը: Դա կարող է լինել թեկուզ Հյուսիս-Հարավ ավտոճանապարհը, կամ որևէ այլ՝ նոր գաղափար, որը սակայն կունենա ռազմավարական նշանակություն և հեռանկար ռեգիոնալ իմաստով, դառնալով Հայաստանի ինքնիշխան պետականության ցուցիչը:

Անկասկած, շատ բարդ է այդօրինակ մասշտաբային նպատակներ և խնդիրներ դնել չավարտված, անընդհատ ահռելի ռեսուրսներ խլող պատերազմի պայմաններում, բայց մյուս կողմից նաև վտանգավոր ու անհեռանկար է, եթե պետականության միակ խոշոր և հաջողված նախագիծը բանակն է, քանի որ առաջին հերթին հենց բանակին պետք է գաղափարական գեներացիայով ապրող թիկունք: Երբ Հայաստանը թևակոխում էր անկախ պետականության հակասական ընթացքի երրորդ տասնամյակ, թևակոխում էր բավական արյունալի անցումով՝ Մարտի 1-ի ողբերգությամբ, քաղաքական կանյուկտուրան Սերժ Սարգսյանին մղեց երեք խոշոր նախագծերի հռչակման՝ երկաթուղին, Համահայկական բանկն ու նոր ատոմակայանը: Ու թեև դրանք կոնյուկտուրային թելադրանքով արված հռչակումներ էին, այդուհանդերձ, ժամանակի և տարածության պատմական կտրվածքով դրանք վաղուց պահանջված էին անկախ պետականության երկու տասնամյակից հետո: Սակայն քանի որ շարժիչ ուժը հենց կոնյուկտուրան էր, այդ նպատակներից որևէ մեկը գործնականում չդարձավ գոնե սկսված նոր իրականություն:

Ներկայումս Հայաստանը թևակոխում է երրորդ տասնամյակ, կրկին անցումային որոշակի «էպոխալ» մի շրջան, որը հուսանք չի լինի ողբերգության և արյան հաշվին: Նոր տասնամյակն անկասկած շատ ավելի բազմաշերտ և հիմնարար է իր խորքային բաղադրիչներով, որոնք դարձյալ բախման մեջ են կոնյուկտուրային խնդիրների հետ, միաժամանակ պարունակելով ռազմավարական մասշտաբի հրամայականներ: Կա՞ իշխանության պաշարում որևէ նոր գաղափար՝ ներս և դուրս ուղղված, և արդյո՞ք այս անգամ այդ գաղափարը չի մնա ներսի և դրսի արանքում, դառնալով, կրելով կոնյուկտուրայի փոշին, թե՞ Հայաստանում կբարձրանա այդ գաղափարի իրագործման փոշին: Երեքը պետք չէ, գոնե մեկը, բայց գործնական մեկը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում