Tuesday, 23 04 2024
15:50
Զալուժնու թեկնածությունը հաստատվել է որպես Լոնդոնում Ուկրաինայի դեսպան
Այս տարվա սկզբին ֆինանսների արտահոսքը Հայաստանից ավելացել է
Հայաստանի այրվող դրոշները
«Հայաստանն ու Ադրբեջանը միջնորդների կարիք չունեն». Ալիև
«Հնարավորության դռները միշտ չէ, որ բաց են մնում». Էրդողանը՝ Փաշինյանին
ՀՀ վարչապետն Էկոնոմիկայի նախարարությանը հանձնարարել է ներկայացնել տնտեսական աճի առաջմղմանն ուղղված առաջարկություններ
Բաքուն համաձայն է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպմանը Ղազախստանում
Ալիևն ու Պուտինը քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունները
Ալիևը խոսել է ԵԱՏՄ մտնելու հավանականության մասին
Քննարկվել են Հայաստան-Հունաստան միջխորհրդարանական համագործակցությունը
Ավանեսյանը համաճարակային իրավիճակ վերաբերյալ խորհրդակցություն է անցկացրել
Մարզպետարանը հերքել է Ոսկեպարում հայկական դրոշը ադրբեջանականով փոխարինելու լուրերը
Տավուշում ճանապարհը բացել են. դեպի Վրաստան երթևեկությունը վերականգնված է
Ռուս-ադրբեջանական հարաբերության նոր փուլ
14:45
Brent տեսակի նավթը թանկացել է` հասնելով մեկ բարելի դիմաց մինչև 87,5 դոլարի
14:30
Իրանի արտգործնախարարը քննադատել է ԵՄ որոշումը Թեհրանի դեմ պատժամիջոցներն ընդլայնելու մասին
14:15
ԱՄՆ-ն ու Ֆիլիպինները զորավարժություններին 16000 զինվորական կներգրավեն
Լուրերի օրվա թողարկում 14։00
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
13:45
Բրիտանիան խոստացել է ռազմական օգնության խոշորագույն փաթեթը տրամադրել Ուկրաինային
13:30
Չինաստանն ԱՄՆ-ին կոչ է արել դադարեցնել Թայվանին զինելը
13:15
Թայվանում մեկ օրում ավելի քան 200 երկրաշարժ է գրանցվել
Ղրղզստանի նախագահն ապրիլի 24-25-ը կայցելի Ադրբեջան
12:45
Լեհաստանը 1.6 մլրդ-ի հակահրթիռային համակարգեր կգնի Հարավային Կորեայից
Մայրաքաղաքի մի շարք փողոցներում երթևեկությունը ժամանակավորապես կսահմանափակվի
Կյանքից հեռացել է բանաստեղծ Արշակ Քոչինյանը
Իջևանի համայնքապետարանը Կիրանցի վարչական ղեկավարից հրաժարականի դիմում չի ստացել
ՀՀ ԱԺ նախագահը կանադացի գործընկերոջն է ներկայացրել Հայաստան-Ադրբեջան բանակցությունների գործընթացը
12:30
ԱՄՆ-ն զգուշացրել է «պատժամիջոցների հնարավոր վտանգի մասին» Իրանի և Պակիստանի միջև համաձայնագրերի կնքման ֆոնին․ ԶԼՄ-ներ
12:15
Կատարի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի պայմանավորվածությունը սահմանազատման վերաբերյալ

Վերադարձ «մահացած» ակունքներին․ Փիար քայլը չօգնեց և ցույց տվեց, որ ՕԵԿ-ը վարկաբեկված կուսակցություն է

«Հայկական վերածնունդ» կուսակցությունն իր արտահերթ համագումարում կայացրել է «Օրինաց երկիր» կուսակցությանը միավորվելու որոշում։ Հաղորդագրության մեջ նշված է, որ նման որոշման համար հիմք է հանդիսացել այն, որ ի սկզբանե «Հայկական վերածնունդ» կուսակցության հիմնադրման ակունքում դրված էր կուսակցությունների միավորման միջոցով նոր քաղաքական ուժի հիմնադրումը, և այդ գործընթացը չհասավ իր նպատակին, քանի որ 2017թ. ապրիլի 2-ի ընտրություններից առաջ մի շարք կուսակցություններ դադարեցրին իրենց անդամակցությունը: Բացի այդ, նախկինում լուծարված և «Հայկական վերածնունդ» կուսակցությանն անդամակցած կուսակցություններ դիմել են «Հայկական վերածնունդ» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանին` վերակազմակերպման միջոցով առանձնանալու հարցով:

Ինչո՞ւ նորից վերադարձ ակունքներին, երբ առաջիկայում չկան նաև ընտրական գործընթացներ: ՕԵԿ-ական Մհեր Շահգելդյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ փորձն արվեց՝ չստացվեց, սա ավելի ճիշտ է, իսկ արդյունավետությունը կտեսնենք առաջիկայում:

«Մենք երբեք՝ հիմա էլ, նախկինում էլ, միայն ընտրությունից ընտրություն չենք աշխատել: Մենք այստեղ այդ խնդիրը չենք ունեցել և չունենք: Որոշակի քաղաքական դադար էր վերցված, իսկ հիմա նորմալ աշխատանքը կլինի այն տարբերակներով, որոնք մենք նպատակահարմար ենք գտնում»,- ասաց Մհեր Շահգելդյանը:

Դիտարկմանը՝ «Հայկական վերածնունդ»-ը, ըստ էության, ձախողված նախագիծ էր, Մհեր Շահգելդյանը չհամաձայնեց. «Ո՛չ, մենք ունեինք համախմբելու նպատակ, բայց այդ նպատակն այդ տարբերակով և այդ չափերով չստացվեց, որը մենք պատկերացնում էինք: Բայց հիմա էլ գտնում ենք, որ խոսքը ձախողման մասին չէ, համենայնդեպս՝ համախմբվեցինք, «Հայկական վերածնունդը» Վանաձորում, Գյումրիում 20 տոկոս ձայն հավաքեց և այլն: Այնպես որ, խոսքը ձախողման մասին չէ, խոսքը այն մասին է, որ այն չափով, այն տեսլականը, որ մենք ունեինք, և որը մենք առաջադրել էինք, և որի շուրջ նաև հարյուրից ավելի կուսակցություններ և ՀԿ-ներ հավաքվեցին, դա իրականություն չդարձավ»,- ասաց նա:

Անհրաժեշտության դեպքում կուսակցության կողմից կլինեն հայտարարություններ, կլինեն դիրքորոշումների ներկայացումներ: Մհեր Շահգելդյանը նշեց, որ իրենց ակտիվությունը կբարձրանա:

Հարցին՝ հնարավո՞ր է ընտրություններում ձախողումը պայմանավորված է ՕԵԿ-ի՝ «Հայկական վերածնունդ» անվանակոչմամբ, զրուցակիցս չհամաձայնեց, որ ընտրություններում ձախողվել է ՀՎԿ-ն: «Ես չեմ կարծում և դա չեմ համարում ձախողում, մենք չանցանք, բայց հավաքեցինք 60.000-ից ավելի ձայն, և ըստ էության ԱԺ չանցած կուսակցություններից ամենամեծ ձայների քանակն ենք հավաքել»,- ասաց նա: Մհեր Շահգելդյանի խոսքով՝ թեև չանցան խորհրդարան, բայց սա ձախողում չէ, կան լավ գաղափարներ, մոտեցումներ, երկու խոշոր քաղաքներում՝ Երևանից հետո, ունեցան ֆրակցիաներ, բայց այն, որ չանցան, վերլուծել են, և հետո էլ վերլուծություններ կլինեն. ժամանակը կգա, այդ ամեն ինչի մասին շատ ավելի հստակ կխոսեն:

ՀՀԿ-ի կողմից առաջադրված նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանի հետ հանդիպման առաջարկ դեռ չի եղել: Առաջարկություն եթե լինի, կուսակցությունը կքննարկի:

Ընտրական և քաղաքական տեխնոլոգիաների մասնագետ Արմեն Բադալյանը, անդրադառնալով ՀԿՎ-ի՝ ՕԵԿ-ին միանալուն, «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց. «Երբ ՕԵԿ-ը վերանվանվեց ՀՎԿ, հավանաբար նրանց ղեկավարները մտածում էին, որ ամբողջ խնդիրը, որ իրենք հեղինակազրկված են, կուսակցության անվան հետ է կապված: Եվ իրենց թվաց, որ եթե կուսակցությունն անվանափոխվեր, ապա վարկաբեկվածությունը «Օրինաց երկիր» անվան հետ կգնար կկորչեր, և իրենք նոր կուսակցությունով հանդես կգան և որոշակի դերակատարում կունենան: Բայց քաղաքական այս փիար քայլը չօգնեց կուսակցության ղեկավարներին և ցույց տվեց, որ կարող են իրենց կուսակցությանը ցանկացած անունով կոչել, բայց վարկաբեկված է ոչ միայն կուսակցության անունը, այլ նաև գործիչները»:

Քաղտեխնոլոգի խոսքով՝ որքան էլ անունը փոխես, նրանք մնալու են «Օրինաց երկիր», դրա համար վերադառնում են իրենց նախկին անվանմանը, ինչը, բնականաբար, ոչինչ չի տալու, քանի որ դա արդեն մահացած կուսակցություն է, ինչպես շատ կուսակցություններ:

Ընտրությունների ինստիտուտը, նրա խոսքով, Հայաստանում վերջնականապես մահացել է 2017-ի ապրիլի երկուսին: Դրանից հետո եթե կուսակցությունը անվանափոխում է կատարում, կարող է տեղ ունենալ ՏԻՄ-ում, ավագանիում, բայց տեղ կունենա ոչ թե նրա համար, որ անվանվեց «Օրինաց երկիր», այլ ամենայն հավանականությամբ նախագահից կստանա քվոտաներ: Դա իշխանության համար խնդիր չի:

Լուսանկարը՝ Photolure-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում