Thursday, 25 04 2024
Սիրիայի խորհրդարանի փոխնախագահն աջակցություն է հայտնել ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանագծման գործընթացին
Եվրոպոլը Վրաստանի 9 քաղաքացու է ձերբակալել Եվրոպայի գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության գործով
Զրույց Արման Բաբաջանյանի հետ
19:00
Բուլղարիայի խորհրդարանը պաշտոնանկ է արել խոսնակին
18:50
Եվրոպան պետք է ավելացնի պաշտպանությունը և ցույց տա, որ ԱՄՆ-ի վասալը չէ. Մակրոն
18:40
Վենետիկը մեկօրյա այցելուներից մուտքավճար կգանձի
Ռուսաստանում «դեղին տեղումներ» են հայտնվել աֆրիկյան ավազամրրիկի պատճառով
18:20
Լեհաստանը համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր և կառավարվող հրթիռներ է ձեռք է բերել Հարավային Կորեայից
18:10
ԱՄՆ-ն գաղտնի կերպով հեռահար ATACMS հրթիռներ է ուղարկել Ուկրաինա. ամերիկյան ԶԼՄ-ներ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վրաստանում 4 մարդ է ձերբակալվել Եվրոպայի գրադարաններից 18-19-րդ դարերի գրքերի գողության առնչությամբ
Ի՞նչ է ասել Պուտինն Ալիեւի ականջին
ՀԱՄԱՍ-ը Իսրայելին մեկամյա զինադադար է առաջարկել
Ալիևի երկու երեսը
17:40
Իսպանիայի վարչապետը դադարեցրել է պարտականությունների կատարումը կնոջ հանդեպ մեղադրանքների պատճառով
Գևորգ Պապոյանն ու Սերգեյ Կոպիրկինը քննարկել են հայ-ռուսական առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնման հարցեր
17:37
Ուկրաինացի օդաչուները Ֆրանսիայում մարզվում են F-16 կործանիչների վրա
Պապոյանն ընդունել է ՀԲ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավարին
Տավուշում խուլիգանության գործով կալանավորվել է «Մարտական եղբայրության» անդամներից մեկը
17:34
«Ռուսաստանը ավելի շատ զենք է արտադրում, քան իրեն անհրաժեշտ է, և արդեն լցնում է պահեստները». Գերմանիայի ՊՆ
Կյանքից հեռացել է գեղանկարիչ Խաչիկ Հարությունյանը
17:20
Պաղեստինի ճանաչման դիմաց «ՀԱՄԱՍ»-ը պատրաստ է ցրել իր զինյալ թևը
17:17
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Խաղաղության խաչմերուկ»-ը Հայաստանի Հանրապետության տեսլականն է դեպի խաղաղություն. Ալեն Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին
Միջազգային ճնշման բացակայությունը Ալիևին թույլ է տալիս սպառնալիք ստեղծել տարածաշրջանային կայունության համար. համահայկական միություն
Սուրեն Պապիկյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի Երևանի գրասենյակի ղեկավարի պատվիրակությանը
Մոսկվան սպասում է Փաշինյանին ԵԱՏՄ գագաթնաժողովում․ Օվերչուկ
Մենք Հայոց ցեղասպանությունը միշտ ընկալել ենք որպես մեր ցավն ու վիշտը․ Զախարովա
17:00
Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը Հայաստանին․ Գաբրիել Ատալը ելույթ է ունեցել Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառմանը
16:50
ԱՄՆ-ն դուրս կբերի զորքերը Նիգերից

Հետևողականորեն անցնում ենք խորհրդարանական կառավարման. Աշոտյանը՝ Վրաստանի խորհրդարանի հանձնաժողովի նախագահին

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը փետրվարի 14-ին Թբիլիսիում հանդիպում է ունեցել Վրաստանի խորհրդարանի եվրոպական ինտեգրման հանձնաժողովի նախագահ, Եվրանեսթ ԽՎ-ում Վրաստանի խորհրդարանական պատվիրակության ղեկավար Թամար Խուլորդավայի հետ:

Հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ Կարեն Բեքարյանը:

Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԺ հանրային կապերի վարչությունից, հայ և վրացի գործընկերներն անդրադարձել են երկու երկրների խորհրդարանների հանձնաժողովների միջև կապերի ամրապնդմանն ու փոխգործակցության ակտիվացմանը, մասնավորապես, Արևելյան գործընկերության շրջանակում:

Անդրադառնալով Եվրոպական միության հետ համագործակցության ընդլայնմանը՝ կողմերը կարևորել են Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրումը, այս համատեքստում եվրոպական ինտեգրման ուղղությամբ աշխատանքներում Վրաստանի հետ փորձի փոխանակումը: Արմեն Աշոտյանը նաև նշել է, որ Հայաստանը մեծապես կարևորում է գործընկեր պետությունների հետ եվրամերձեցման գործընթացում առավել ակտիվ փոխգործակցությունը: Հանձնաժողովի նախագահը հավելել է, որ համաձայնագիրը Հայաստան-Եվրոպա դիվանագիտական ջանքերի արդյունք է և հույս հայտնել, որ այս հաջողության պատմությունն իր դրական ազդեցությունը կունենա նաև Արևելյան գործընկերության երկրների հետ փոխգործակցության խթանման գործում:

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են հանրային ներգրավվածության միջոցով խորհրդարանական վերահսկողության գործիքակազմի կիրառման հարցերին:

Անդրադառնալով երկու երկրներում իրականացված սահմանադրական բարեփոխումներին՝ Արմեն Աշոտյանը, նշելով, որ Հայաստանը հետևողականորեն անցում է կատարում խորհրդարանական կառավարման, կարևորել է խորհրդարանական ժողովրդավարական հասարակության կերտման համատեքստում փորձի փոխանակումը:

Հանդիպման ընթացքում կողմերը նշել են, որ երկու երկրների խորհրդարանների համագործակցության ներկա փուլում օրակարգային է ԵՄ ինտեգրման, խորհրդարանական վերահսկողության և խորհրդարանական դիվանագիտության հարցերի շուրջ փորձի փոխանակումը: Արմեն Աշոտյանը վերահաստատել է Հայաստանի պատրաստակամությունը երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերում առավել սերտ փոխգործակցության վերաբերյալ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում