Հայտնի շոումեն Գարիկ Մարտիրոսյանի կինն այսօր հայտել է տղայի ծննդյան մասին։ Այդ հայտարարությունը Ժաննա Մարտիրոսյանն արել է Instagram-ի իր էջում։
«Կարող եք մեզ շնորհավորել։ Այսօր մենք տղա ենք ունեցել»,- «Տղա է» գրությամբ փուչիկներով լուսանկարը մակագրել է Comedy club-ի հաղորդավարի կինը։
https://www.instagram.com/p/BfJVzOBH7Lb/?taken-by=jannalevina_martirosyan
Սակայն այդ հայտարարությունը վերաբերվել է ոչ թե ընտանիքում նորածնի ծննդին, այլ հենց Գարիկ Մարտիրոսյանի ծննդյան օրվան։ «Քաշը՝ 90 կգ, հասակը՝ 1.83 մ, 44 տարեկան»,-գրել է Ժաննա Մարտիրոսյանը՝ ստանալով հետևորդներից շնորհավորանքներ։