«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի տարածքում կոյուղագծերի վերականգնման աշխատանքները կեսօրից մեկնարկել են: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշել է ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնի պետ Գոռ Ղլեչյանը:
«Բավականին տևական ժամանակ առաջ սկսվել է այդ գործընթացը: Ձեռք են բերվել համապատասխան սարքավորումներ և այսօր կեսօրվանից սկսվել են վերակառուցման աշխատանքները»,- ասաց Ղլեչյանը:
Նրա խոսքով` կոյուղագծերի վերակառուցման աշխատաքներում ներգրավված են «Վեոլիա» ՓԲ ընկերությունը և տեղական ինքնակառավարման մարմիները: