Friday, 29 03 2024
Սուրեն Պապիկյանը հետևել է «Բաղրամյան» զորավարժարանում անցկացված զորախաղերին
10:15
Նավթի գներն աճել են. 28-03-24
Քարաթափում Լանջազատ գյուղի մոտակայքում
Սյունիքի միջանցքի հարցը չլուծվեց՝ անցան Տավուշ. ռուս-ադրբեջանական նոր խաղեր
Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է
Եվլախը իր ճակատին դաջած անձը գուցե հրահանգ ունի ազգամիջյան բախումներ հրահրելու
Տեղումներ չեն սպասվում
Կա ահաբեկչության վտանգ․ ՌԴ հատուկ ծառայությունները հիբրիդային պատերազմ են մղում Հայաստանի դեմ
Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են. «Հրապարակ»
Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել. «Ժողովուրդ»
Իշխան Սաղաթելյանի հոր նկատմամբ դատախազությունը հարուցել է քրեական հետապնդում. «Հրապարակ»
Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում. «Ժողովուրդ»
Նիկոլ Փաշինյանը ոչինչ չի խնայում իր անձնական պաշտպանությունն անխոցելի դարձնելու համար. «Հրապարակ»
Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին. «Ժողովուրդ»
Ովքե՞ր են ընդգրկված լինելու Հայկ Մարությանի նոր կուսակցությունում. «Ժողովուրդ»
Էրդողանի կասկածները եւ խաղաղությունն ու պատերազմը Կովկասում
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները

Արմեն Սարգսյանը՝ յոթ տարի անց

Նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանը հայտարարել է, թե Սերժ Սարգսյանի հետ իր առաջիկա հանդիպումը, որի ընթացքում նա կասի իր վերջնական որոշման մասին, չի լինելու զուտ «այո»-ի կամ «ոչ»-ի հանդիպում, այլ լինելու է աշխատանքային քննարկում:

Հանրության ճնշող մեծամասնությունը թերևս համոզված է, որ այդ ամենը կրում է ձևական բնույթ, այլապես հազիվ թե Սերժ Սարգսյանն առաջարկեր թեկնածու, որը կարող է վերջին պահին հրաժարվել և դնել նրան փաստի առաջ: Ի դեպ, այդ տեսանկյունից հետաքրքիր է՝ տեսականորեն, Արմեն Սարգսյանի հրաժարվելու դեպքում Սերժ Սարգսյանն ունի՞ պահեստային տարբերակ, որ կարող է գործի դնել մինչև մարտի 2-ի նախագահի ընտրություն:

Մյուս կողմից՝ ինչո՞ւ է Արմեն Սարգսյանը ձևացնում, թե իսկապես չկա որոշում, և ամեն ինչ կանխորոշված չէ: Նա փորձում է այդպիսով ցույց տալ, որ չի՞ պատրաստվում լինել ՀՀԿ գործիք կամ դիմակ, այլ իրապես ինքնուրույն սուբյեկտ կլինի իշխող համակարգում, որը կունենա իր կշիռը: Բայց չէ՞ որ դա պետք է ցույց տալ հետո, ոչ թե առաջ, այսինքն՝ նախագահի կարգավիճակում արդեն, գործողություններով, հռետորաբանությամբ, հանրությանն ուղղվող ազդակներով: Ընդ որում, Սարգսյանն ինքը նաև ազդարարել է, որ պատրաստվում է ավելի շատ լինել գաղափարներով առաջնորդող՝ «չմնալով» միայն նախագահական «լծակների» հույսին:

Բայց արդյո՞ք Արմեն Սարգսյանը կունենա այդ կշիռը, եթե Սերժ Սարգսյանը մնա վարչապետ՝ նախագահի պաշտոնը թողնելուց հետո: Այդ դեպքում Արմեն Սարգսյանը կհայտնվի խիստ հետաքրքիր մի վիճակում: Նա կա՛մ պետք է խաղա Սերժ Սարգսյանի խաղն ու լինի նրա «դիմահարդարման» տարրերից մեկը, կա՛մ իր «առաջնորդելու» առաքելությամբ կամ ռազմավարությամբ պետք է գնա Սերժ Սարգսյանի խաղի դեմ: Իսկ վարչապետությունն ինքնին կնշանակի, որ Սարգսյանը խոշոր հաշվով չի պատրաստվում սկզբունքային փոփոխություն անել իշխանության ռազմավարության մեջ: Հետևաբար առանցքային հարցը դառնում է այն, թե արդյոք Արմեն Սարգսյանը Սերժ Սարգսյանի հետ առաջին հանդիպմանը շոշափե՞լ է նրա հետնախագահական կարգավիճակի հարցը, թե՞ պատրաստվում է շոշափել հիմա:

Միևնույն ժամանակ, այդ ամենին զուգահեռ, կա նաև մեկ այլ խնդիր: Արմեն Սարգսյանը իր ապակուսակցական կամ վերկուսակցական արդիական իմիջով և միջազգային կապերով կարող է Սերժ Սարգսյանի համար կարևոր բալանսավորող խաղաքարտ լինել ՀՀԿ բովանդակությունն ու կառուցվածքը փոխելու, ՀՀԿ-ում ուժերի հարաբերակցությունը փոխելու և օլիգարխիկ թևերին որոշակիորեն երկրորդ պլան մղելու, նրանց կախվածությունից դուրս գալու համար: Արմեն Սարգսյանը համաձա՞յն է դրան: Որովհետև դա նաև պարունակում է ռիսկ, որ Սարգսյանը կլինի ընդամենը Սերժ Սարգսյանի զոհաբերվող ֆիգուրը, թեկուզ 7 տարի անց:

Եվ այդ իմաստով էլ նրա նախագահության սկզբունքային հարցերից մեկը թերևս այն է, թե ինչ է պատրաստվում անել Հայաստանում Արմեն Սարգսյանը յոթ տարի անց: Նա մտադի՞ր է մնալ քաղաքականության մեջ, թե՞ ոչ: Ի վերջո, ակնհայտ է մի բան, որ Հայաստանի խնդիրները չափազանց խորն են յոթ տարում բեկումնային փոփոխությունների համար, և ըստ այդմ էլ կարևոր է՝ ինչ պլաններ ունի Արմեն Սարգսյանը յոթ տարի անց:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում