Saturday, 20 04 2024
Երևանում քաղաքացին երկորրդ հարկից ընկել է նկուղային մակարդակում գտնվող հորը
18:30
Ֆինլանդիան ԵՄ-ից փող է խնդրել Ռուսաստանին սահմանակից շրջանների համար
18:15
Սերբիան դեմ կլինի ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայում Սրեբրենիցայի վերաբերյալ սպասվող բանաձեւին
Համապարփակ պաշտպանության ունակ է համախմբված ժողովուրդը. այն, ինչ մեզ պակասում է
Փրկարարներն Աբովյան քաղաքից Նուբարաշեն տանող ճանապարհի հարակից ձորակից դի են դուրս բերել
Իրանը ռևերանս արեց ՌԴ-ին և Թուրքիային. ԵՄ ներկայության ընդլայնումը միանշանակ խնդիրներ է բերելու
ԵՄ անդամ դառնալու դեպքում Վրաստանը կվերանայի «օտարերկրյա գործակալների մասին» օրենքը
Արևմուտքը չի ուզում տեսնել փլուզվելու գնով շրջադարձ կատարող Հայաստան
Ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնման միջոցառումները շարունակվում են
Ինչ հարց են լուծել Հայաստանն ու Ադրբեջանը
Թուրքիան և Եգիպտոսը համակարգում են Գազայի հատված օգնություն հասցնելու ջանքերը․ Հաքան Ֆիդան
16:30
Դելիմիտացիա Տավուշում. ռիսկեր և հնարավորություններ
16:15
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը պատրաստվում է հաստատել Ուկրաինային շուրջ 61 մլրդ դոլարի ռազմական օգնության փաթեթը․ BBC
16:00
ԱՄԷ-ն կարծում է, որ Պաղեստինի անդամակցությունը ՄԱԿ-ին կնպաստի տարածաշրջանում խաղաղ գործընթացին
Դպրոցում աշակերտը պնևմատիկ ատրճանակով կրակոց է արձակել իր հետ վիճաբանողների ուղղությամբ
Գազայի հատվածում Իսրայելի օպերացիայի հետևանքով մեկ օրում 37 մարդ է զոհվել
Ժողովուրդ ջան, ձեզ խաբող չկա, ձեր հետևից սև գործ անող չկա. Վահե Ղազարյան
Պատրաստվում ենք դե յուրե հիմնավորել Արծվաշենի՝ Հայաստանի մաս լինելը. վարչապետ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանապահ ծառայությունների ղեկավարները պետք է պայմանավորվեն, թե ծառայությունը ոնց են իրականացնելու. Փաշինյան
Պետք է երկուստեք ապահովենք, որ սահմանի երկու կողմերում մարդիկ ապահով ապրեն. ՀՀ վարչապետ
Փաշինյանը վստահեցրեց՝ եթե սահմանազատման գործընթացում ինչ-որ տների հետ կապված խնդիր լինի, պետությունը նոր տներ կկառուցի
Կան ուժեր, որոնք ուզում են, որ Հայաստանի պետականությունը զարգանա ֆորպոստի տրամաբանությամբ․ Նիկոլ Փաշինյան
Փաշինյանը կարծում է, որ Հայաստանի ու Ադրբեջանի վերջին պայմանավորվածությունը նվազեցրել է անվտանգային ռիսկերը սահմանի երկայնքով
Սա ձեռքբերում է Ադրբեջանի համար, բայց սա էական ձեռքբերում է նաև Հայաստանի համար․ Նիկոլ Փաշինյան
Վրաստանում շարունակվում են բողոքի ակցիաներն՝ ընդդեմ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի
ԵՄ առաքելությունը քննադատողները աջակցում են Հայաստանի անվտանգության թշնամիներին
13:50
Ռուսաստանը հարվածներ է հասցրել Զապորոժիեի արդյունաբերական ենթակառուցվածքին
Անկասկած կարող ենք հավակնել շատ ավելի լուրջ գումարների. արդյունավետության ապացույց է պետք Արևմուտքին
Պատգամավորը կարևոր ձեռքբերում է համարում սահմանազատումն Ալմաթիի հռչակագրի հիման վրա իրականացնելու շուրջ Հայաստանի ու Ադրբեջանի պայմանավորվածությունը
Նման մեթոդներով խուլիգանության դեմ չեն պայքարում. բռնապետական համակարգին է բնորոշ

Սաակաշվիլին Վրաստանի համար կարևոր գործեր արեց, բայց սխալներ թույլ տվեց Ուկրաինայում

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Կիևում բնակություն հաստատած հայ նկարիչ, քաղաքական ակտիվիստ Բորիս Եղիազարյանը:

– Պարոն Եղիազարյան, երեկվանից մամուլը ողողված է Միխեիլ Սաակաշվիլիի ձերբակալության, այնուհետև նրան Լեհաստան արտաքսելու վերաբերյալ մեկնաբանություններով։ Ի՞նչ իրավիճակ է այժմ Ուկրաինայում, ինչպե՞ս կմեկնաբանեք տեղի ունեցածը։

– Ես նույնպես երեկվանից լսում և հետևում եմ տարբեր փորձագետների մեկնաբանություններին։ Օրինակ՝ Եվրախորհրդարանի պատգամավորներից մեկը բավականին խելացի մի միտք արտահայտեց՝ բոլորից, անգամ ուկրաինացի փորձագետներից ճշգրիտ ներկայացրեց իրավիճակը։ Միտքը հետևյալն է՝ Սաակաշվիլին Վրաստանի համար շատ կարևոր գործեր է արել, մեծ հեղինակություն ունի, բայց նա որոշակի սխալներ արեց Ուկրաինայում։ Այդ սխալները վնասակար են Ուկրաինայի համար։ Այն, որ Սաակաշվիլին գնաց Լեհաստան, դրական է, ոչ մի կերպ չի վատթարանում հարաբերությունները Ուկրաինայի հետ։ Ուրիշ բան է՝ եթե Սաակաշվիլիին Վրաստան ուղարկեին, դա նորմալ չէր դիտարկվի, կոպիտ սխալ կլիներ։ Վերջիվերջո, կա տեսակետ, որ Վրաստանում նրան հնարավոր է ձերբակալեն, մեծ վտանգ կա։ Իսկ Լեհաստան գնալը նշանակում է, որ նա անվտանգ է, կարող է միանալ ընտանիքին, գուցե Եվրոպայից կարողանա ազդել Ուկրաինայում ընդդիմադիր շարժման քաղաքականության վրա։

– Իսկ ի՞նչ են պատրաստվում անել նրա կողմնակիցները, կա՞ որոշակի հստակություն, հնարավո՞ր է իրավիճակն անկառավարելի դառնա։

– Փետրվարի 18-ին հավաք է լինելու։ Իմ կարծիքով՝ պլյուս-մինուս կգա այնքան մարդ, որքան մինչ այժմ Սաակաշվիլիի համար դուրս են եկել՝ 5-10 հազար։ Դրանից ավելի մարդ չեմ կարծում, թե դուրս գա փողոց։ Այդ մասը չափից ավելի դժգոհ հասարակությունն է։

Այստեղ խնդիրն ավելի խորքային է. Սաակաշվիլիի թիրախը անձերն են։ Այսինքն՝ սկզբում թիրախում նախկին վարչապետն էր, հետո Ավակովը, հիմա էլ Պորոշենկոն, այսինքն՝ ուղիղ հարված է։ Այն մարդիկ, ովքեր դժգոհ են ամեն ինչից, դժգոհ են նաև Պորոշենկոյից, և նա հավաքում է հենց այդ մարդկանց։ Բայց ժողովուրդը հասկանում է իրավիճակը, հասկանում է, թե ինչ խորքային խնդիրներ կան Ուկրաինայում։ Ի վերջո, հաշվի առեք, որ Պորոշենկոն ընտրված նախագահ է, ու հիմա մի ուրիշ երկրի նախկին նախագահ գալիս ու քո երկրի նախագահին անվանում է գող ու ավազակ. այդպես երկիրը պետություն չի դառնա։ Այո՛, կարող ես քննադատել, բայց այդտեսակ վերաբերմունքը ուկրաինացիներին դուր չի գալիս։

– Ուկրաինան շատ խնդիրների և բարդ իրավիճակի առաջ էր կանգնած, և այդ խնդիրների մի մասը չի հաղթահարվել նաև այսօր։ Դուք ի՞նչ եք կարծում՝ Պորոշենկոն, որպես նախագահ, արդարացրե՞լ է իրեն։

– Այն ժամանակ, երբ ժողովուրդը ձայն տվեց Պորոշենկոյին, նա բոլոր թեկնածուների մեջ ամենահավասարակշռվածն էր, եվրոպամետ էր, զարգացած էր, քաղաքական մեծ փորձ ուներ, նրան ճանաչում ու գնահատում էին Եվրոպայում։ Ուստի Պորոշենկոն լավագույն ընտրությունն էր։ Շատ մեծ հարց է՝ արդյոք որևէ այլ մեկը կկարողանա՞ր դժվար պայմաններում ունենալ այս փոքրիկ հաջողությունները։ Ուկրաինայում բանակ կա, որը կանգնեցրել է Ռուսաստանին ու Պուտինին։ Պուտինյան հզոր բանակն այսօր չի համարձակվում կռվել, այդ բանակը զրոյից է ստեղծվել՝ թալանված երկրի մեջ։ Ուստի հաջողությունները թեկուզ քիչ, բայց ակնհայտ են։ Ուղղակի կա մարդկանց տեսակ, որոնց ընդդիմանում են նաև այսօր, այո՛, կան բաներ, որ մենք էլ ենք նշում, որ հնարավոր է և պետք է ավելի լավ անել։ Այսօր Ուկրաինան գնում է Եվրոպա, դառնում քաղաքակիրթ աշխարհի մի մաս։ Ուրախ եմ նման տենդենցներ տեսնել նաև Հայաստանում։

– Բայց կա՞ն արդյոք նման տենդենցներ, տպավորություն է, որ Հայաստանը հակառակը՝ նահանջ է ապրում։

– Համենայնդեպս, այն փաստը, որ Հայաստանը Եվրոպայի հետ ստորագրեց այդ համաձայնագիրը, դրական է։ Քայլ առ քայլ հաջողություն կլինի, Ուկրաինայի նման մեծ երկիրը չկարողացավ Պուտինի ձեռքից միանգամից պրծնել՝ Հայաստանին էլ դժվար կլինի։ Բայց Եվրոպային այլընտրանք չկա, դա է նաև Հայաստանի ելքը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում