Thursday, 25 04 2024
Կամո գյուղում ավտոտնակ է այրվել
Աշխարհի առաջին մասոնական կառույցը այստեղ է՝ ոգեկոչելու ցեղասպանության զոհերի հիշատակը
Տեղումներ չեն սպասվում
«Աշխարհի մեջ երկու հայ հանդիպեն, փոքրիկ Հայաստան դուրս կգա»
«Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞ւմ հորդորով են «զադնի դրել». «Հրապարակ»
Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ»
«Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱՄՆ պետքարտուղարությունը դատապարտել է դատական համակարգում առկա վիճակը. «Ժողովուրդ»
Գերիների հարցով կակտիվանան. «Հրապարակ»
Հանիրավի տուգանք գրելու համար՝ պարեկային ծառայութան ղեկավարը պարտվել է դատարանում. «Ժողովուրդ»
Ալիեւը փրկե՞լ է Աղալարովներին Պուտինից. ի՞նչ գնով
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում

Սերժ Սարգսյանի շրջափակումը ճեղքելու փորձը

Սերժ Սարգսյանն ուղերձ է հղել Արցախի ազատամարտիկների միության 7-րդ համաժողովին: Զուտ բովանդակային առումով ուղերձը չի պարունակում անսպասելի տարրեր կամ առանձնահատուկ մեսիջներ, դրանում արձանագրվում է Արցախյան շարժման 30-ամյակի հանգամանքը, ազատության համար պայքարը ու թերևս նաև այն, որ Սարգսյանն իրեն չի առանձնացնում Արցախի ազատամարտիկների միությունից:

Հետաքրքիր է ուղերձը ինքնին՝ նկատի առնելով այն ժամանակահատվածը, որում տեղի է ունենում համաժողովը: Խոսքը թե՛ Հայաստանում իշխանության խնդրի հանգուցալուծման վճռորոշ փուլի մասին է, թե՛ նաև արտաքին անվտանգային միջավայրում նոր թեժացումների, այդ թվում՝ Ադրբեջանում արտահերթ ընտրությունների նախաձեռնության: Սարգսյանի ուղերձը ըստ էության բուն նպատակով թերևս «գույքագրման» իմաստ ունի, այն առումով, որ նա մատնացույց է անում իշխանության խնդրում իր ռեսուրսները կամ գործիքակազմը:

Բանն այն է, որ Սերժ Սարգսյանը այս փուլում, վճռորոշ եզրագծում իրադարձություններին մասնակցում է բավականին սահմանափակ ռեսուրսներով: Խոշոր հաշվով, Սարգսյանը ներկայիս փուլում շրջապատված է կամ շրջափակման մեջ է՝ կապիտալի շրջափակման: Ըստ էության, նաև այդ հանգամանքն է նախագահի թեկնածության հարցում նրա որոշման հիմքում՝ ներգրավել խոշոր կապիտալի կրող նոր խաղացող՝ իրավիճակը բազմազանեցնելու և ըստ այդմ՝ կապիտալի պայմանավորվածության հնարավորությունը կամ հավանականությունը նվազեցնելու համար:

Ըստ էության կան երեք խոշոր կենտրոններ՝ ռուսաստանահայ կապիտալը, ինչ-որ իմաստով Ռուսաստանի, այսպես ասած, պետական կորպորացիաների կապիտալը, Հայաստանի օլիգարխիան և նաև նոր ներգրավվող Արմեն Սարգսյանը ու նրա կապիտալի բազան, որը գուցե պայմանական, սակայն հնարավոր է անվանել կամ համարել արևմտյան: Սերժ Սարգսյանն այդ ռեսուրսում ոչ միայն առավելություն չունի, այլ նաև գտնվում է թերևս հետնապահ դիրքերում: Սարգսյանին անհրաժեշտ է այլընտրանքային ռեսուրս՝ կապիտալի շրջափակումը ճեղքելու համար:

Արցախի ազատամարտիկների 7-րդ համաժողովին հղած ուղերձը գործնականում կապիտալի շրջափակման ճեղքման փորձ է, ռազմաքաղաքական ռեսուրս հակադրելու փորձ: Խոսքը իհարկե ուղղակի հակադրության մասին չէ, այլ պարզապես քաղաքական կշիռը բալանսավորելու, թեկուզ հոգեբանական իմաստով:

Սերժ Սարգսյանը ցույց է տալիս, որ ամենևին մենակ չէ ֆինանսատնտեսական կապիտալ ներկայացնող թևերի դիմաց: Դա առնվազն հոգեբանական ազդեցության վրա հաշվարկված քայլերի շարքից է, որի միջոցով Սարգսյանը փորձում է ներկայումս ապահովել իրեն «կաղ բադիկի» անխուսափելի ընկալումից, որքան էլ համակարգում խոսում են նրա անփոխարինելիության մասին: Ի վերջո, ապրիլի 9-ից 17-ը Սերժ Սարգսյանը չի լինելու նախագահ կամ վարչապետ, և ով գիտի, թե ինչ է հնարավոր անել մարդու և համակարգի հոգեբանության հետ ընդամենը 7 օրերի ընթացքում:

Միևնույն ժամանակ, մեսիջն ուշագրավ է իր «պրոֆիլային» կոնտեքստում՝ անվտանգություն, որը Սերժ Սարգսյանի թերևս միակ խաղաքարտն է 2018-ի ապրիլին վարչապետի հավակնություն ունենալու և այն սպասարկելու մտադրության դեպքում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում