Saturday, 20 04 2024
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար

Խոշոր խաղի հայաստանյան կիսադաշտը

Մինչ Հայաստանում թափ է հավաքում ապրիլյան վարչապետական տոտալիզատորը, Ռուսաստանում իր եզրագծին է մոտենում մարտին կայանալիք նախագահի ընտրությունը: Այստեղ անշուշտ չկա որևէ ինտրիգ, և Պուտինի վերընտրությունը կասկած չի հարուցում, սակայն դա ամենևին չի նշանակում ինտրիգի ընդհանրապես բացակայություն:

Ինտրիգը պարզապես ոչ թե ընտրությանն է, այլ ընտրությունից հետո, մասնավորապես առ այն, թե ի՞նչ փոփոխություն է անելու Պուտինը ՌԴ իշխանության համակարգում: Տեղի ունենալո՞ւ է Պուտինին մոտ և հեռու ուժերի վերադասավորում և հարաբերակցության փոփոխություն, կարևոր պաշտոնների առանցքային փոփոխություն՝ վարչապետ, պաշտպանության նախարար, արտաքին գործերի նախարար, հատուկ ծառայությունների ղեկավարություն, թե՞ ոչ: Իսկ ինչպիսի՞ հարաբերություն է լինելու նավթագազային երկու հսկաների՝ «Գազպրոմ»-ի և «Ռոսնեֆտ»-ի միջև:

Այս ամենը Հայաստանից ֆիզիկական տարածությամբ հեռու թվացող հարցեր են, սակայն տնտեսաքաղաքական տարածության առումով դրանք իհարկե անմիջականորեն առնչվում են Հայաստանին, և խոշոր հաշվով այդ իրողությունները, դրանց տանող տենդենցները ռեալ պոլիտիկի ռեժիմում անխուսափելիորեն իրենց ազդեցությունն են թողնելու թե՛ կովկասյան տարածաշրջանի, թե՛ Հայաստանի վրա անմիջականորեն, որը կովկասյան տարածաշրջանում ռուսական ազդեցության գոտու միակ պետությունն է:

Ըստ այդմ, նույնիսկ հարաբերականորեն հնարավոր է ասել, որ Հայաստանի իշխանության բուն հարցը ավելի մեծ մասով վճռվելու է Ռուսաստանի իշխանության մեջ հնարավոր վերանայումների արդյունքում, քան Հայաստանում՝ նշանակումների: Ընդ որում, այս իմաստով հետաքրքրական է նաև «Կրեմլի ցուցակի» հանգամանքը, որ Վաշինգտոնը «կախեց» ՌԴ նախագահական ընտրություններից առաջ, և որը նույնպես ունենալու է իր առանցքային ազդեցությունը ռուսական ներքին հնարավոր խմորումների և ուժերի հարաբերակցության փոփոխությունների վրա:

Եվ եթե դրան ավելացնենք նաև այն, որ նույն այդ օրերին ԱՄՆ-ում տեղի են ունեցել ՌԴ հատուկ ծառայությունների ղեկավարների հանդիպումները Նահանգների գործընկերների հետ, ապա ամբողջական է դառնում բավականին ընդգրկուն խաղի պատկերը, որի շրջանակում է կամա թե ակամա գտնվելու Հայաստանի իշխանության խաղը, ու նաև հենց այդ առումով է, որ փոքրիշատե տարակուսելի է թվում, երբ Հայաստանում անվերապահ հայտարարություններ են հնչում խաղի հայաստանյան ելքի վերաբերյալ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում