Friday, 29 03 2024
13:15
Ուկրաինան հայտնել է էներգետիկ օբյեկտներին ուղղված ռուսական զանգվածային հարվածների մասին
Ոստիկանության Նոր Նորքի բաժին ներխուժելու դեպքով քրեական վարույթի շրջանակներում խուզարկություններ են անցկացվում շուրջ 4 տասնյակ վայրերում
Առցանց անմաքս առևտրի շեմը նվազում է
Հորը բռնության ենթարկելու, հարևանի կնոջը սպանելու համար մեղադրվողը տեղափոխվել է հոգեկան առողջության կենտրոն
«National Geographic»-ը «գինու» շրջագայություն է իրականացրել Հայաստանում
Կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է
«Երևանի ավտոբուս» ՓԲԸ տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել
ՍԱՏՄ-ն ներկայացրել է ձվի արտադրության և իրացման շուկայի վերահսկողության միջանկյալ արդյունքները
ՌԴ իշխանությունները հայտնել են Բելգորոդի երկնքում 15 թիրախ ոչնչացնելու մասին
-
12:40
Գործ ունենք դավաճանական շղթայի հետ, որը կառավարում է Ռուսաստանը
12:30
ԱՄՆ կառավարությունը 60 մլն դոլար է հատկացրել փլուզված Բալթիմորի կամրջի վերակառուցման համար
-
12:20
Հայաստանը ազատագրական պայքար է մղում, ոչ թե՝ վեկտոր փոխում
12:15
Բելառուսներին այսօրվանից արգելված է անօդաչու թռչող սարքեր ունենալ
Լուրերի օրվա թողարկում 12։00
Մեքենան գլորվել է ձորը, վարորդը մահացել է
Լավրովի անփառունակ տապալումը
Փորձել են առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ ներկրել
11:45
Որքա՞ն տարածք են ռուսները գրավել այս տարի Ուկրաինայում
Հալեպի վրա Իսրայելի հարձակման հետևանքով զոհվել է 36 մարդ. Al Hadath
11:15
Ռուսական խոշոր հարձակումը կլինի մայիսի վերջին
Բեգլարյանը սպառնացել է նորակառույցի սեփականատերերին իր առանձնատուն բացվող տեսարանի համար
«Միրզոյանի հետ վերջին անգամ շփվել եմ Սկոպյեում․ մենք էինք նախաձեռնել այն». Լավրով
Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարներն առաջիկայում կրկին կհանդիպեն
«Հայկական ղեկավարությունը սկսում է արտահայտել այնպիսի գաղափարներ, որոնցով Փաշինյանը ձևավորել էր իր «Ելք» շարժումը». Լավրով
«Փաշինյանը միշտ մեզնից խնդրել է չմոռանալ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը». Լավրով
10:45
«Բրյուսելի հանդիպումը կկենտրոնանա Հայաստանի տնտեսական կայունության վրա». Միլլեր
«Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները Հայաստանում արգելափակվել են
Թումանյան փողոցում ծառի ճյուղն ընկել է էլեկտրական լարերի վրա
Սուրեն Պապիկյանը հետևել է «Բաղրամյան» զորավարժարանում անցկացված զորախաղերին
10:15
Նավթի գներն աճել են. 28-03-24

«Նպատակը բյուջե լցնելն է. Մինչև հիմա չէին նստեցնում, սրանից հետո կտուգանեն»

«Մի կողմից՝ այդ դրույթների ապաքրեականացման մեջ վտանգ կա, մյուս կողմից՝ չկա։ Բայց վերջին հաշվով դրա հիմնական նպատակը բյուջե լցնելն է»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը՝ անդրադառնալով կառավարության կողմից շրջանառության մեջ դրված նախագծին։

Նշենք, որ ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունը շրջանառության մեջ է դրել օրենքի մի նախագիծ, որով առաջարկվում է ՀՀ քրեական օրենսգրքում մի շարք փոփոխություններ կատարել: Մասնավորապես, ՀՀ քրեական օրենսգրքի տնտեսական հանցագործություններին վերաբերող միանգամից յոթ հոդվածներ ուժը կորցրած ճանաչելու առաջարկ է ներկայացրել կառավարությունը, որոնցով, օրինակ, առաջարկվում է ուժը կորցրած ճանաչել ՀՀ ՔՕ 207-րդ՝ «Կեղծ գինի կամ կեղծ օղի կամ ալկոհոլային կեղծ այլ խմիչք իրացման նպատակով պատրաստելը կամ իրացնելը», 210-րդ՝ «Ակցիզային դրոշմանիշերով և (կամ) դրոշմապիտակներով դրոշմավորման ենթակա չդրոշմավորված կամ չվերադրոշմավորված ապրանքներ իրացնելը», 211-րդ՝ «Ակցիզային դրոշմանիշերով և (կամ) դրոշմապիտակներով դրոշմավորման կանոնները խախտելը», և 213-րդ՝ «Վաշխառությունը» հոդվածները:

Օրինագծով առաջարկվում է նաև ապաքրեականացնել 198-րդ՝ «Կեղծ գովազդը» հոդվածը: Արարքը ապաքրեականացնելուն զուգահեռ առաջարկվում է այդ արարքի համար պատասխանատվություն սահմանել ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում:

«Եթե մենք վերցնում են օրենք, պրակտիկա և կիրառություն, ապա տեսնում ենք, որ ունեցել ենք և ունենք բազմաթիվ խախտումներ, բայց ոչ մի անգամ չենք տեսել որևէ դեպք, երբ խոշոր ընկերություններից որևէ մեկը ապրանքանիշ կեղծելու համար քրեական պատասխանատվության ենթարկվի։ Այսինքն՝ այն խախտումները, որը գործող օրենսգրքով նախատեսում է քրեական պատասխանատվություն, չի գործում։ Եվ եթե այս տեսանկյունից ենք մենք նայում ապաքրեականացնելու օրենքին, ապա ամեն ինչ ընկնում է իր տեղը։ Այսինքն՝ եթե խախտման համար անձանց չենք նստեցնում, պատասխանատվության չենք ենթարկում, ավելի լավ է պետական բյուջե գումարներ մտցնենք։ Մինչև էսօր աչք էին փակում, կամ ինչ-ինչ եղանակով խախտողները կարողանում էին պատասխանատվությունից խուսափել, հիմա չեն կարող։ Նրանց կասեն՝ խախտել ես, բեր փողը մուծի»,- ասաց Պիպոյանը։

Անդրադառնալով դիտարկմանը, թե ամեն դեպքում օրենքի դրույթների ապաքրեականացումը ազատ դաշտ կստեղծի խախտումների համար, և հայտնի ապրանքանիշների անվան տակ համատարած կեղծ ապրանքներ, արտադրանք կթողարկվեն, մեր զրուցակիցը պատասխանեց. «Դա արդեն ժամանակը ցույց կտա։ Բայց եթե մեկը գիտի, որ այդ արարքի համար 10 տարի ազատազրկում է նախատեսված, բայց ինքը, մեկ է, չի նստելու, ավելի հեշտ է գնում այդ խախտումն անելու, քան եթե իմանա, որ այդ խախտման համար, ասենք, 2 միլիոնը պետք է պարտադիր մուծի։ Մի կողմից՝ այո, թվում է, թե խախտումները կշատանան, բայց մյուս կողմից՝ միանշանակ պնդել հնարավոր չէ. արդեն նշեցի, թե ինչու։ Տուգանքները զսպող դեր կունենան»,- նկատեց Պիպոյանը։

Մեր հարցին, թե որտեղի՞ց վստահություն, որ տուգանքները կկիրառվեն, խախտում անողները կտուգանվեն, եթե մինչ այս պատասխանատվության մեխանիզմները չեն գործել, Պիպոյանը նշեց. «Այս դրույթների ապաքրեականացումը դրա վառ օրինակն է։ Պետությունը դրանով ասում է՝ եթե մինչև հիմա դրա հետևից չեմ եկել, մարդ չեմ նստեցրել, հիմա տուգանելու եմ»։

Պիպոյանի խոսքով՝ հիմնականում հիմա կեղծվում են ալկոհոլային խմիչքները հայտնի ապրանքանիշների անվան տակ, կեղծվում են մի քանի սպորտային ապրանքանիշներ, որոնց դեպքում ավելի շատ ոչ թե կեղծիք է, այլ նմանություն, որը էական է։

Նշենք, որ ալկոհոլային խմիչքների կեղծման մեծ վարպետ է համարվում ՀՀԿ-ական գործարար պատգամավոր Սամվել Ալեքսանյանը։

Մեր զրուցակցի խոսքով՝ նույն՝ բյուջե լցնելու տրամաբանությունն է գործում նաև կեղծ ապրանքանիշների գովազդի դրույթը ապաքրեականացնելու դեպքում. «Նույն տրամաբանությունն է։ Ասում է՝ մի գովազդիր, մինչև կհասկանամ՝ օրինախախտ բան ես արել, կգամ կտուգանեմ։ Այսինքն՝ մարդուն ազատություն է տալիս, որի արդյունքում բյուջե է լցնում։ Եվ այնպես չէ, որ մենք Հայաստանի համար նորարարություն ենք անում, հեծանիվ ենք հայտնաբերում։ Ուղղակի խնդիրը կիրառության մեջ է։ Մի բան է թեորիան, այլ բան՝ իրականությունը»։

Ինչ վերաբերում է տուգանքների չափին, ապա Պիպոյանի խոսքով՝ այդ տուգանքները այնքան մեծ պետք է լինեն, որ քրեական պատասխանատվությանը փոխարինող, համարժեք լինեն։

Լուսանկարը՝ hetq.am-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում